Սև կարապ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև կարապ
անգլ.՝ Black Swan
Երկիր ԱՄՆ
Ժանրհոգեբանական թրիլեր ֆիլմ, թրիլեր[1][2][3][…], հոգեբանական սարսափ, դրամա[4][1][5][…], սարսափ ֆիլմ և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թեմապերֆեկցիոնիզմ և փսիխոզ
Թվականսեպտեմբերի 1, 2010[6], հունվարի 20, 2011[7], դեկտեմբերի 3, 2010[6], դեկտեմբերի 17, 2010[6] և հունվարի 21, 2011[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴարրեն Արոնոֆսկի[1][2][3][…]
ՊրոդյուսերՄայք Մեդավոյ և Brian Oliver?[8]
Սցենարի հեղինակMark Heyman? և John J. McLaughlin?
ԴերակատարներՆատալի Փորտման[1][2][3][…], Վենսան Կասել[2][3][9][…], Միլա Կունիս[2][3][9][…], Բարբարա Հերշի[9][10][11][…], Վայնոնա Ռայդեր[2][9][10][…], Կսենիա Սոլո[9][10][11][…], Քրիստինա Անապաու[9][10][11][…], Benjamin Millepied?[10][11][12], Ջանեթ Մոնտգոմերի[9][10][11][…], Սթեն Սեբաստիան[9][10][11][…], Թոբի Հեմինգուեյ[9][10][11], Մարկ Մարգոլիս[11][12] և Tina Sloan?[11]
ՕպերատորՄեթյու Լիբատիկ
ԵրաժշտությունՔլինթ Մենսել
ՄոնտաժԷնդրյու Վայսբլում
Պատմվածքի վայրՆյու Յորք և Լինքոլն կենտրոն
Նկարահանման վայրՆյու Յորք
ԿինոընկերությունPhoenix Pictures և RatPac-Dune Entertainment
Տևողություն108 րոպե
Բյուջե13 000 000 $[13]
Շահույթ329 398 046 $[14] և 106 954 678 $[15]
Պաշտոնական կայքէջ
 Black Swan (2010 film) Վիքիպահեստում

«Սև կարապ» (անգլ.՝ Black Swan), ամերիկյան հոգեբանական թրիլլեր/սարսափ ֆիլմ[16][17], որի ռեժիսորն է Դարրեն Արոնոֆսկին։ Գլխավոր հերոսներին մարմնավորել են Նատալի Փորտմանը, Միլա Կունիսը, Վենսան Կասելը, Բարբարա Հերշինը և Ուայնոնա Ռայդերը։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին բալետի պարուհի է, ով «Կարապի լիճ» ներկայացման բեմադրության ժամանակ սկսում է խենթանալ։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2010 թվականի սեպտեմբերի 1-ին Վենետիկի 67-րդ կինոփառատոնում։ Ֆիլմի հերոսուհուն մարմնավորած Նատալի Փորտմանը իր դերի համար Օսկարի 83-րդ մրցանակաբաշխությունում ստացել է «Լավագույն դերասանուհու» մրցանակը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինա Սայերսը բալետի պարուհի է, ով ապրում է մոր հետ Նյու Յորքում։ Նինայի մայրը հիվանդագին ուշադրություն ունի իր աղջկա հանդեպ։ Նինան այնքան երջանիկ է, քանի որ նրանց բալետի խմբակում սկսվելու է «Կարապի լիճ» բալետային ներկայացման հերոսուհու ընտրությունը։ Այդ օրվանից նա սկսում է քրտնաջան պարապել որպեսզի ներկայացման հերոսուհի ընտրեն իրեն։ Օրեր անց երբ հայտարարվում է որ ներկայացման հերոսուհին ինքն է, Նինայի համար այդ օրը իր երազանքի իրականացման օրն է դառնում և նա պետք է լրջորեն սկսեր պարապել որպեսզի արդարացնի իրեն։ Այդ ընթացքում Նինան հայտնաբերում որ իր մաշկի վրա արյունահոսություն է տեղի ունենում։ Անցնելով բազում դժվարությունների միջով ֆիլմի վերջում Նինան հայտնվում է ներկայացման բեմում որպես «Սև կարապ»։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Նատալի Փորտման Նինա Սեյերս Նինա Սեյերս
Միլա Կունիս Լիլի Լիլի
Վենսան Կասել Թոմա Լերուա Թոմա Լերուա
Բարբարա Հերշի Էրկա Սեյերս Էրկա Սեյերս
Ուայնոնա Ռայդեր Բեթ Մակինտայր Բեթ Մակինտայր
Բենջամին Միլլեր Դեյվիդ Դեյվիդ
Քսենիա Սոլո Վերոնիկա Վերոնիկա
Քրիստիան Անապո Գալինա Գալինա
Ջանեթ Մոնտգոմերի Մեյդելին Մեյդելին
Սեբաստիան Ստեն Էնդրյու Էնդրյու
Թոբի Հեմինգուեյ Թոմ Թոմ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը բազմաթիվ մրցանակների է արժանացել, ընդհանուր թվով 47 տարբեր կինոմրցանակ է ստացել, ներկայացված է եղել ևս 112 մրցանակի, այդ թվում՝

ստացել է նաև 1 BAFTA, Վենետիկի կինոփառատոնի 1 մրցանակ և այլն։

250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) ցանկում ֆիլմը 127-րդն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև կարապ (ֆիլմ)» հոդվածին։