Սև առանձնասենյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զմռսի կնիքի դերը նամակի բացելը հասցեատիրոջ համար նկատելի դարձնելն է։

Սև առանձնասենյակ, կազմակերպություն է, որն զբաղվում է թղթակցության ընթերցմամբ և վերծանմամբ, և այն սենյակն է, որ սովորաբար օգտագործում են այդ գործունեությամբ զբաղվող ծառայողները։ Սովորաբար գաղտնի սենյակ փոստային բաժանմունքում։ Անունը ծագել է ֆրանսիական հատուկ ծառայության (ֆր.՝ Cabinet Noir) անունից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թղթակցության բացելն ու ընթերցելը սկիզբ է առել համարյա թե գրության գյուտի հետ մեկտեղ։ Եվրոպայում փոստային ծառայությունների ստեղծման հետ մեկտեղ, 17-րդ դարից սկսած կազմակերպվեցին ծառայություններ, որոնք ընթերցում և վերծանում էին հետաքրքրություն ներկայացնող թղթակցությունը[1]։

1657 թվականին Օլիվեր Կրոմվելը փոստային ծառայության կազմակերպման հրամանի մեջ գրել է,

… լավագույնն է բացել և կանխել վտանգավոր և չարանենգ դավերը հասարակական բարեկեցության դեմ[2]։

«Սև առանձնասենյակ» անունով առաջին կազմակերպությունը հայտնվել է 17-րդ դարում Ֆրանսիայում, իսկ թղթակցության մեծածավալ ընթերցումը սկսել է Լյուդովիկոս XV-ի կառավարման ժամանակ[3]։ 18-րդ դարից «սև առանձնասենյակ»-ները տարածված երևույթ էին եվրոպական երկրներում։

19-րդ դարի կեսերի բուռն քաղաքական իրադարձությունները և քաղաքացիական հասարակության զարգացումը բերեցին եվրոպական կառավարությունների և գաղտնի ծառայությունների իշխանության սահմանափակման։

1844 թվականին անգլիական կառավարությունը հայտարարեց, որ նամակների ընթերցում այլևս չկա, 1848 թվականին փակվեցին ավստրիական և ֆրանսիական «սև առանձնասենյակ»-ները

1911 թվականին «Բրիտանիկա» հանրագիտարանը գրել է, որ «սև առանձնասենյակ»-ները այլևս գոյություն չունեն[3]։

Փաստացի, այս կամ այն ձևով թղթակցության ստուգումը գոյություն է ունեցել այդ ժամանակ և դրանից հետո էլ, չնայած այն արգելող օրենքներին[4]

Տարբեր երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1590 թվականին Ֆրանսիայի թագավոր Հենրիխ IV հիմնեց «Poste aux Lettres» փոստային ծառայությունը, որը խնդիր դրեց բացել, կարդալ նամակները և նորից կնքել, նպատակը ժողովրդի տրամադրությունների մասին տեղեկություն հավաքելն էր[5]։ Հասարակությունը տեղեկանալով նման ծառայության մասին սկսեց անձնական նամակագրության մեջ ծածկագրեր օգտագործել, որը իր հերթին ստիպեց «Poste aux Lettres» ծառայությանը ծածկագրել կարդալ սովորել։

1628 թվականին, երբ երիտասարդ գրագիր Անտուան Ռոսինյոլը վերծանեց Լա Ռոշել ամրոցում շրջափակված հուգենոտների ծածկագրերը, կարդինալ Ռիշելիեն նրան նշանակեց ծածկագրեր կարդացող բաժնի (ֆր.՝ Cour des comptes) ղեկավար։

Անտուան Ռոսինյոլը դարձավ Ֆրանսիայի առաջին պրոֆեսիոնալ ծածկագիր կարդացողը (կրիպտոգրաֆ), մահվան մահճում Լյուդովիկոս XIII-ը նրան անվանեց «մարդ, որից կախված է իմ հպատակների բարօրությունը»։

Ռոսինյոլը իր տաղանդի շնորհիվ դարձավ առաջին կրիպտովերլուծաբանը, Շարլ Պերրոն իր «Ֆրանսիայի հայտնի մարդիկ» գրքում ներառեց նրա կենսագրությունը[6]։ Անտուան Ռոսինյոլի մահվանից հետո վերծանող գաղտնի ծառայության ղեկավարներ դարձան նրա որդին իսկ հետո թոռը։

Առաջին սև առանձնասենյակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտուան Ռոսինյոլ

1628 թվականին Ռիշելիեն հրամայեց նամակագրությունը իրականացնել բացառապես փոստի միջոցով և հրամայեց Փարիզի փոստային բաժանմունքում հատուկ սենյակ առանձնացնել նամակների ընթերցման համար։ Այսպես ստեղծվեց առաջին «սև առանձնասենյակը» ֆր.՝ Cabinet Noir)[7]։

Կա կարծիք, որ առաջին ծառայությունը Cabinet Noir անունով կազմակերպել է 1668 թվականին Լյուդովիկոս XIV-ի ռազմական նախարար Ֆրանսուա Լավուան, և սրանից հետո նմանատիպ գործունեությամբ զբաղվող տարբեր կազմակերպություններ սկսեցին կոչվել «սև առանձնասենյակներ»[8]։ «Սև առանձնասենյակի» աշխատանքները գլխավորում էին Անտուան Ռոսինյոլը և նրա որդին՝ Բոնավենտուրան[9]։

Լյուդովիկոս XIV-ի օրոք լրտեսումն ու փոստային գրաքննությունը համակարգ դարձած քաղաքական ոստիկանության մասն էին։ Նոր թագավորի օրոք Ռոսինյոլի աշխատասենյակը Վերսալում թագավորի սենյակին կից էր։ Այստեղ վերծանվում էին մեծ թվով հաղորդակցություններ, որոնցով որոշվում էր թագավորի վարած քաղաքականությունը։

Ժամանակակիցները լավ տեղյակ էին «սև առանձնասենյակի» մասին և զգուշանալով թղթակցության մեջ պետական գաղտնիքներին չէին անդրադառնում։ Սրա մասին գրում է դուքս Սեն-Սիմոնը իր հիշողություններում[10]։

Ֆրանսիական «սև առանձնասենյակը» առանձնակի կարգավիճակ ստացավ Մարկ Ռենե դ՛Արժանսոնի օրոք, որը 1697 թվականից ոստիկանության գեներալ-լեյտենանտն էր։ Նա ղեկավարել է գաղտնի ծառայությունը Լյուդովիկոս XIV-ի կառավարման վերջին տարիներին, երբ երկիրը կրում էր ռազմական պարտություններ և Փարիզում սննդամթերքի պակասի պատճառով ժաղովրդական անհանգստություններ էին տեղի ունենում։ Այս պայմաններում դ՛Արժանսոնը լայնացրեց լրտեսության ցանցը[10]։;

Լյուդովիկոս XV-ի օրոք փոստային ծառայողները փոստի ղեկավար Ժանելի հսկողության տակ զմռսե կնիքներից դրոշմվածքներ էին հանում, գոլորշիով հալեցնում էին կնիքները, կարդում էին նամակները և այն նամակները, որոնք ըստ գրաքննիչների կհետաքրքրեին կամ կզվարճացնեին թագավորին և դքսուհի Պոմպադուրին, պատճենում էին[11]։

1775 թվականին Լյուդովիկոս XVI-ը հայտարարում է, որ անձնական նամակագրությունը անձեռնմխելի է, բայց այնուամենայնիվ «սև առանձնասենյակը» շարունակում է աշխատել անգամ Ֆրանսիական մեծ հեղափոխության, Առաջին կայսրության և Նապոլեոնի օրոք։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Черный кабинет» Герцен А. И. (Собр. соч.։ В 30 т. М., 1958. Т. 13)
  • Дэвид Кан, Взломщики кодов, «Центрополиграф 2000», ISBN 5-227-00678-4։
  • Соболева Т. А., История шифровального дела в России, «ОЛМА-ПРЕСС Образование», ISBN 5-224-03634-8։
  • Перегудова З., Политический сыск России (1880-1917 гг.), «РОССПЭН»։
  • Черняк Е. Б., Пять столетий тайной войны. Из истории секретной дипломатии и разведки, «Международные отношения»։
  • Измозик, Владлен Семенович, «Черные кабинеты» в России (XVIII — начало XX веков) (Жандармы России) 333-354, էջեր 333-354 — 333-354 էջ։
  • Измозик, Владлен Семенович, Российские чиновники «Черных кабинетов» в начале ХХ в (Россия в ХIХ-ХХ в), «Нева; ОЛМА-ПРЕСС»։
  • Леопольд Авзегер., Черный кабинет. Записки тайного цензора МГБ, «Хокен»։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Соболева Т. А., История шифровального дела в России, «ОЛМА-ПРЕСС» — 22, էջեր 22 — 22 էջ, ISBN 5-224-03634-8։
  2. An Act for setling the Postage of England, Scotland and Ireland. 1657(անգլ.)
  3. 3,0 3,1 http://www.1911encyclopedia.org/Cabinet_Noir Энциклопедия Британника, изд. 1911](անգլ.)
  4. Ամերիկյան դիվանագիտական թղթակցության ընթերցման և վերծանման՝ МИ-8 կազմակերպությունը, որ հիմնվել էր Առաջին համաշխարհային պատերազմից հետոկոչվում էր անգլ.՝ Black Chamber։ Հետաքրքիր է, որ ծառայությունը փակվել է 1929 թվականին ԱՄՆ պետքարտուղարի «Ջենթլմենները ուրիշի նամակները չեն կարդում» հայտարարությունից հետո։
  5. Ton van der Eyden., Public management of society: rediscovering French institutional engineering։ (անգլ.)
  6. Дэвид Кан, Взломщики кодов, ISBN 5-227-00678-4։
  7. В. С. Измозик Черный кабинет. К истории перлюстрации в России. «Родина» № 10 2000Со ссылкой на: Кениг Б. Черные кабинеты в Западной Европе. История нарушения почтовой тайны. М.1905 (ориг: Bruno Emil König (B.E.Crole) Schwarze Kabinette. 1875.
  8. LES RÉSEAUX D’INFORMATION DE LOUVOIS DANS LES PROVINCES-UNIES ET AUX PAYS-BAS CATHOLIQUES, 1671—1691(ֆր.)
  9. Karl de Leeuw., The history of information security։(անգլ.)
  10. 10,0 10,1 Черняк Е. Б., Пять столетий тайной войны. Из истории секретной дипломатии и разведки։
  11. Р. Роуэн., История секретных служб։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև առանձնասենյակ» հոդվածին։