Սևակ Արզումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևակ Արզումանյան
ArzymanyanC.jpg
Բնագիր ԱԱՀ՝ Սևակ Հարությունի Արզումանյան
Ծննդյան օր՝ նոյեմբերի 22, 1929
Վախճանի օր՝ 2004

Սևակ Հարությունի Արզումանյան (1929, նոյեմբերի 22 - 2004) - հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958-ից։

Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (այժմ` ԼՂՀ) Ստեփանակերտի (այժմ` Ասկերանի) շրջանի Սեյդիշեն գյուղում։ 1951-ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1952-54-ին սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ 1954-ին «Հայ գրականությունը ռուսական առաջին հեղափոխության էտապում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1952-54-ին դասախոսել է համալսարանում։ 1955-62-ին աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում որպես բաժնի վարիչ, 1962-68-ին` ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, 1962-68-ին, համատեղության կարգով, «Հայաստան» հրատարակչությունում` գեղարվեստական գրականության խմբագրության բաժնի վարիչ։ 1968-78-ին եղել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի գրականության ամբիոնի վարիչը, 1972-75-ին` նաև նույն ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի դեկանը։ 1978-ից աշխատում է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում։ 1967-ին «Սովետահայ վեպը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։

1995-ին արժանացել է Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի։[1][2]

[խմբագրել] Ս. Արզումանյանի երկերի մատենագրություն

  • Վահան Թոթովենց, Երևան, Հայպետհրատ, 1961, 312 էջ։
  • Ժամանակակից գրականության հարցեր. սովետահայ գրականությունը 1961-62թթ. (ժողովածուում տեղ է գտել Ս. Արզումանյանի «Ավանդականն ու նորը (սովետահայ պատմվածքի հարցերից)» հոդվածը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1964, 152 էջ։
  • Զապել Եսայան (կյանքը և գործը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1965, 296 էջ։
  • Սովետահայ վեպը, գիրք 1, Երևան, «Հայաստան», 1967, 584 էջ։
  • Հայ նոր գրականության պատմություն, հատոր 5 (հատորի «Զապել Եսայան» գլուխը գրել է Ս. Արզումանյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1979, 1016 էջ։
  • Սովետահայ վեպը, գիրք 2, Երևան, «Սովետական գրող», 1980, 468 էջ։
  • Սովետահայ վեպը, գիրք 3, Երևան, «Սովետական գրող», 1986, 456 էջ։

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող», էջ 78-79. 
  2. Սևակ Արզումանյանի մասին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կայքում
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ