Սևաթիկունք քարաթռչնակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևաթիկունք քարաթռչնակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Ճանճասպաններ
Տեսակ Սևաթիկունք քարաթռչնակ
Լատիներեն անվանում
Oenanthe pleschanka
Հատուկ պահպանություն

Սևաթիկունք քարաթռչնակ, (լատին․՝ Oenanthe pleschanka), կեռնեխների ընտանիքի թռչուն։ Պատահական չվահյուր է։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 14,5 սմ է, թևերի բացվածքը՝ 25,5-27,5 սմ։ Արուի գագաթը, ծոծրակը, մարմինը ներքևից սպիտակ են, մեջքը սև է, կոկորդի սևը միաձուլվում է թևի սև հատվածին։ Էգի կուրծքը, մարմինը վերևից մուգ մոխրագույն-դարչնագույն են, հոնքը՝ բաց գույնի։ Հետբնադրման շրջանում արուն ու էգն ավելի խամրած են։ Արուի գագաթը և ծոծրակը դարչնավուն են։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոհին հետևում է՝ թփուտներին կամ քարերին նստած։ Բնակվում է քարքարոտ կիսաանապատներում։ Սնվում է միջատներով։

ՀՀ տարածքում գրանցվել է 3 կետում՝ 1927 և 1946 թվականներին։ Կարիք ունի տարածման շրջանների ճշգրտման և կենսակերպի ուսումնասիրման։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևաթիկունք քարաթռչնակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևաթիկունք քարաթռչնակ» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։