Սրտի լարեր (սերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Սրտի լարեր
Heartstrings
Heartstrings Promotional Poster.jpg
Երկիր Հարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանր մելոդրամա, կատակերգություն, դրամա
Թվական 2011 թ.
Լեզու կորեերեն
Սցենարիստ Լի Մյունգ Սոկ
Դերակատարներ գլխ. դեր.՝
Փակ Շին Հյե
Ջունգ Յոնգ Հվա
Պաշտոնական կայքէջ

Սրտի լարեր (անգլ.՝ Heartstrings, հանգիլ՝ 넌 내게 반했어, տառադարձում՝ Neon Naege Banhaesseo, ալտերնատիվ անվանում՝ You’ve fallen for me, նախկինում հայտնի որպես «Ֆեստիվալ» և «Դու իմ մեջ ես»), հարավկորեական մելոդրամա գլխավոր հերոսների սիրո, ընկերության և երազանքների մասին։

Անվանում[խմբագրել]

Դորաման սկզբում հայտնի է եղել «Ֆեստիվալ» անվանումով. հետագայում անվանափոխվել է «Մինչև ականջներիս ծայրը սիրահարվել եմ քեզ, ինչպես նաև դու արդեն իմն ես»։ Դորամայի երկրպագուները հնարավարություն ունեին քվեարկելու, ինչպես նաև իրենց կարծիքն ու առաջարկությունները ներկայացնելու դորամայի անգլերեն անվանման հետ կապված։ Առաջարկությունների և կարծիքների հիման վրա 2011 թ. մայիսի 9-ին դորաման անոնսվեց արդեն «Սրտի լարեր» անվամբ[1]։

Հավելյալ տեղեկություն[խմբագրել]

Գլխավոր երկու հերոսները՝ Ջոնգ Յոնգ Հվան և Փակ Շին Հյեն, վերցված են «Մինամ, դու գեղեցիկ ես» դորամայից (SBS, 2009

Սյուժե[խմբագրել]

Լի Շին (կոր.՝ 이신).

Շուտով դուք կծանոթանաք նրա հետ։ Լողացող սառույց։ Գեղեցիկ և սառը։ Դուք չեք կարող նրան հասարակ ուսանող համարել... Նա «Stupid» խմբի սիրտն է, նրա ձայնը՝ միաձուլվելով կիթառի ելևէջներին, ապշեցնում է։ Բայց նա երաժշտության նկատմամբ հետաքրքրության ետևում թաքցնում է իրական եսը. զարմանալի կտրվածություն կյանքից — ոչ մի երազանք, ոչ մի նպատակ կյանքում։ Լի Շին ապրում է միայն ներկայով։ Նրա սիրահարվածությունը պարի ուսուցչուհուն՝ Չոն Յուն Սուին փորձ էր ապրել այնպես, ինչպես բոլորը։ Բա շուտով Լին կհանդիպի ուրիշին...

Լի Գյու Վոն (կոր.՝ 이규원)․

Պայծառ և ժպտերես Լի Գյու Վոն․․․ նրան կարելի է երջանիկ անվանել։ Հարուստ ընտանիքից է․ նրա պապը՝ Լի Դոն Գունը, իր ժամանակի ավանդական երաժշտության երեք խոշոր երգիչներից մեկն է։ Թոռնուհին էլ պապից ժառանգել է ամենալավ հատկանիշը՝ անվիճելի տաղանդը։ Նպատակադրված և վստահ, նա կարող է անել ամեն ինչ, դառնալու համար երաժշտության հանճար։ Ուսումն ամբողջովին կլանում է Գյու Վոնին, և նա կամաց քայլերով գնում է իր նպատակին։ Բայց համերգին անսպասելի հանդիպումը ԼԻ Շինի հետ արմատապես փոխում է նրա կյանքի ընթացքը[2]։

Դերերում[խմբագրել]

Գլխավոր դերակատարներ՝

Ինչպես նաև դերերում՝

  • Լի Ջոն Հոն — Լիմ Տհե Ջուն
  • Չոն Հյոն Հո — Յուն Սու Մյոն
  • Չան Սե Վոն — Լի Սյու Մյոն
  • Սին Սուն Գի — Լի Դոն Ջին
  • Սոն Ու Ջե Դոկ — Լի Սոն Գի
  • Լի Ըլ Հվա — Սոն Ջի Յոն
  • Մուն Հա Յոն — Լի Ջոն Հե

Երգացանկ[խմբագրել]

Մաս 1[3]
# Անվանում Artist Տևողություն
1. "넌 내게 반했어" (Neon Naege Banhaesseo (You've Fallen for Me)) Jung Yong-hwa 3:11
2. "사랑하게 되는 날" (Saranghage Doeneun Nal (The Day We Fall in Love)) Park Shin-hye 3:22
Մաս 2[4]
# Անվանում Artist Տևողություն
1. "별" (Byeol (Star)) Kang Min-hyuk 3:12
Մաս 3[5]
# Անվանում Artist Տևողություն
1. "그리워서..." (Geuriwoseo... (Because I Miss You...)) Jung Yong-hwa 4:35
2. "어떻게 하면 좋을까요" (Eotteohke Hamyeon Joheulkkayo (What Do You Want Me to Do)) Various Artists 2:20
3. "그대를 만나러 갑니다" (Geudaereul Mannareo Gabnida (Going to Meet Me)) Various Artists 2:01
4. "그리워서... (Inst.)" (Because I Miss You... (Inst.)) Various Artists 4:35
5. "넌 내게 반했어 (Inst.)" (You've Fallen for Me (Inst.)) Various Artists 3:11
6. "그리워서... (Guitar Ver.)" (Because I Miss You... (Guitar Ver.)) Various Artists 1:55
7. "싸울 준비 되었나요" (Ssaul Junbi Doeeotnayo (Are You Ready to Fight?)) Various Artists 1:52
Մաս 4[6]
# Անվանում Artist Տևողություն
1. "모르나봐" (Moreunabwa (I Don't Know)) M Signal 5:04
2. "꼭은 아니더라도" (Kkogeun Anideorado (Even If It's Not Necessary)) F.T. Island 4:25
Հատուկ[7]
# Անվանում Artist Տևողություն
1. "모르나봐" (Moreunabwa (I Don't Know)) M Signal 5:06
2. "그래 웃어봐" (Geurae Useobwa (Give Me a Smile)) M Signal 3:38
3. "친구로만 알았는데" (Chinguroman Ar-atneunde (Thought We Were Only Friends)) Oh Won-bin 3:57
4. "꼭은 아니더라도" (Kkogeun Anideorado (Even If It's Not Necessary)) F.T. Island 4:25
5. "그리워서... (Band Ver.)" (Because I Miss You... (Band Ver.)) Jung Yong-hwa 3:05
6. "모르나봐 (Inst.)" (I Don't Know (Inst.)) M Signal 5:06
7. "그래 웃어봐 (Fusion Ver.)" (Give Me a Smile (Fusion Ver.)) M Signal 3:42
8. "The Battle of Life"   Various Artists 2:14
9. "비제를 위하여" (Bijereul Wihayeo) Various Artists 2:00
10. "슬픈 사생결단" (Seulpeun Sasaeng-gyeoldan (Sorrowful Decision)) Various Artists 1:30

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]