Սրտաբանությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սրտաբանություն՝ սրտաբանության բնագավառի գիտական հետազոտություններն սկսվել են 1940-1950-ական թվականներից ուսումնասիրվել են սրտի աղմուկների ծագման (Լ. Հովհաննիսյան), սիրտանոթային համակարգի գործիքային հետազոտման (Վ. Աղեկյան, Ա. Սիմոնյան, Ա. Ֆարմանյան, Ա. Քաթանյան), սրտամկանի ինֆարկտի, հիպերտոնիկ հիվանդության (Վ. Ավագյան) հարցերը։ Այնուհետև նախադրյալներ են ստեղծվել էլեկտրասրտագրության զարգացման համար (Ռ. Ստամբոլցյան, Զ. Դոլաբչյան)։ Առաջարկվել է էլեկտրասրտագրության քանակ, վերլուծության մակերեսաչափական եղանակ (Ռաֆայել Ստամբոլցյան, Լ. Միխայելյանց, «էլեկտրասրտագրի քանակական վերլուծության մակերեսաչափական մեթոդը», ռուսումնական, 1981), մշակվել է սրտամկանի ինֆարկտի նոր օջախների առաջացման տեսություն։ Ներդրվել է նաև դինամիկ էլեկտրասրտագրության եղանակը, որի կատարելագործման հարցերով զբաղվում է Երևանի տեխնոլոգ, միկրոէլեկտրոնիկայի ինստիտուտի բժշկական էլեկտրոնիկայի բաժինը, որտեղ մշակվել և ստեղծվել են սրտի գործունեությանը հետևող նոր սարքեր ու համակարգեր։ Դրանով դրվել սրտաբանության նոր ուղղության՝ մոնիտորահամակարգչային դինամիկ էլեկտրասրտագրության զարգացման հիմքը (Ռաֆայել Ստամբոլցյան, «Կլինիկական էլեկտրասրտագրություն», 1978, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝1980)։ Հետազոտվել են սիրտանոթային համակարգի բնականոն և ախտաբան, ֆիզիոլոգիայի (Ս. Բադալյան, Ա. Ալեքսանյան, Ա. Ալավերդյան և ուրիշներ), դեղաբանության (Ս. Միրզոյան) հարցեր։ Գ. Բադալյանի ղեկավարությամբ զբաղվել են սրտային գլիկոզիդների ազդեցության ուսումնասիրությամբ՝ սրտային անբավարարության ժամանակ։ Պարզվել է, որ սրտի ձախ փորոքային անբավարարության դեպքում տեղի են ունենում բրոնխային անցանելիության խանգարումներ, բարդանում է արյան փոքր շրջանառությունը, առաջարկվել են բուժման նոր եղանակներ։ Մշակվել են սրտային հեղձուկի բուժման, սրտի իշեմիկ հիվանդության առաջացման և զարգացման ընթացքում ժառանգականության դերի, արևի ակտիվության ու սրտամկանի ինֆարկտի առաջացման միջև կապի հարցերը, արտաքին շնչառության մեկ ցուցանիշ հայտնի է որպես «Բադալյանի ցուցանիշ» (Գ. Բադալյան, «Սրտային ասթմա», 1978, «Բրոնխիալ անցանելիությունը սրտային անբավարարության դեպքում», ռուսումնական, 1981)։ Կիրառվել են սիրտանոթային համակարգի ռենտգենաբան, հետազոտման եղանակներ (Բ. Ֆանարջյան, Տ. Գրիգորյան, Կ. Տիխոնով, Կ. Քյանդարյան, Ա. ճաղարյան), զբաղվել ճառագայթային հիվանդության ժամանակ սրտի փոփոխությունների հարցերով (Կ. Քյանդարյան, Ս. Պապոյան)։ Սրտաբանության բնագավառի գիտական աշխատանքների հետագա զարգացումը պայմանավորված է 1961 թվականին Լ. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ Սրտաբանության ԳՀհ-ի հիմնադրմամբ։ Ուսումնասիրվել են սրտամկանի անբավարարության և դրա հետզարգացման շարժընթացները՝ սրտի իշեմիկ հիվանդության (Կ. Ադամյան, Անդրանիկ Ճաղարյան 1916-1985 թվականներ, Ռաֆայել Ստամբոլցյան 1922-2012 թվականներ, Գուրգեն Բադալյան 1923-1990 թվականներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։