Սրսկում (բուսաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սրսկում, այգիների, գյուղատնտեսական բույսերի հիվանդությունների և վնասատուների, ինչպես նաև մոլախոտերի դեմ կիրառվող պայքարի միջոցառում։ Կատարվում է տարբեր թունաքիմիկատների ջրային լուծույթով (բորդոյան հեղուկ, ֆուզալոն, քլորոֆոս և այլն), սրսկիչ մեքենաներով։

Օգտագործվում է նաև դեֆոլիացիայի, անասնապահական շենքերի ախտահանման և միջատազերծման համար։ Սրսկումների արդյունավետությունը կախված է թունաքիմիկատների հատկությունից, կոնցենտրացիայից, ազդեցության տևողությունից, աշխատանքի որակից, ժամկետները՝ հիվանդությունների հարուցիչների և վնասատուների կենսբ․ առանձնահատկություններից, օդերևութաբանական պայմաններից։ Սովորական կամ խոշոր կաթիլային Սրսկման ժամանակ հեղուկի ծախսը դաշտային կուլտուրաների համար 400—500 լ/հա է, տեխնիկական մշակաբույսերի համար՝ 400—800 լ/հա, խաղողի և պտղատու այգիների համար՝ 800— 1500 լ/հա՝․ Մանրակաթիլային կամ փոքրածավալային Սրսկման (հեղուկի ծախսը՝ 25—100 լ/հա) բարձրացնում է քիմ․ մշակումների արդյունավետությունը, սրսկիչ մեքենաների արտադրողականությունը, ապահովում աշխատանքը չոր շրջաններում, հնարավորություն է ստեղծվում ցանքսերը մշակել քամու ժամանակ և լավագույն ագրոտեխնիկական ժամկետներում։

Հեռանկարային է ուլտրափոքրածավալային սրսկումը (հեղուկի ծախսը՝ 0,5—10 լ/հա, կաթիլների չափսը՝ 25—125 մկմ), որի պատրաստուկները թողարկում է գործարանը, կիրառվում, է առանց նոսրացման։

Սրսկումների ժամանակ պետք է պահպանվեն անվտանգության կանոնները։ Բոլոր սրսկումները պետք է ավարտվեն բերքահավաքից 25—30 օր շուտ։ Մոլախոտերի դեմ այժմ օգտագործվում են հերբիցիդներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 168