Սրբազան անտառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրբազան անտառ
Տեսակհուշարձանների այգի, պուրակ, կառույց, historical park museum?, կրոնական թանգարան և palazzo museum?
Երկիր Իտալիա[1]
ՎարչատարածքԲոմարցո[1][2]
Հիմնվել է1548—1580
Ճարտարապետանհայտ
Ճարտարապետական ոճմաներիզմ[1]
Մակերես50 000 քառակուսի մետր (2015)[3] և 50 000 քառակուսի մետր (2018)[4]
Այցելուներ95 000 մարդ (2018)[4], 120 000 մարդ (2021)[5], 100 000 մարդ (2020)[2] և 100 000 մարդ (2019)[6]
Կարգավիճակըբաց է ամբողջ տարի
Սրբազան անտառը գտնվում է Իտալիաում
Սրբազան անտառ
Սրբազան անտառը գտնվում է Երկիրում
Սրբազան անտառ

Սրբազան անտառ կամ Հրեշների այգի (իտալ.՝ Sacro Bosco, իտալ.՝ Parco dei Mostri), մոմումենտալ քանդակներով համալիր այգի է Իտալիայի Բոմարցո քաղաքում, Օրսինիների ամրոցի ստորոտում։ Մաներիզմի ոճի «անակնկալներով» այգի է, իտալական Վերածննդի հուշարձան։ Այգում մոտավորապես 30 դիցաբանական, ֆանտաստիկ արձան և շինություն կա։ Նրա ստեղծման պատմությունը վերականգնված է պայմանականորեն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրողներն ընդունել են, որ այգին կառուցվել է կոնդոտիեր Պիերե Ֆրանչեսկո Օրսինիի կամ Վիչինո Օրսինիի օրոք։ Շինարարությունն սկսվել է 1548 և ավարտվել 1580 թվականին։ Այգին նախագծել է ճարտարապետ Պիրո Լիգորիոն (մոտ. 1510—1583), որը հայտնի է Տիվոլիի Վիլա դ՛Էստե անսամբլով։

Այգում կառուցված եկեղեցին նվիրված է Վիչինո Օրսինիի կնոջ՝ Ջուլիա Ֆարնեզեի հիշատակին (մահացել է 1560 թվականին). այն նախագծել է Ջակոպո Բարոցի դա Բինյոլան։

Այգու առաջին հիշատակումը Անիբալե Կարոյի՝ 1564 թվականի նամակում է։ Այդ ժամանակ այգին կոչվում էր «Սրբազան անտառ», «Հրեշների այգի» անունը նա ստացել է 20-րդ դարում, երբ մի քանի հարյուրամյակ մոռացության մատնվելուց հետո Բատինիների ընտանիքը Հռոմի արվեստի և ճարտարապետության ինստիտուտի ու Հռոմի ֆրանսիական ակադեմիայի աջակցությամբ վերականգնել էր այն։ 1954 թվականից այգին բաց է այցելուների առաջ։

Արձաններ և շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգու արձաններից են՝ Պեգասը, երկու Սիրեն, Պրոտևսը, Հաննիբալի փիղը, վիշապ, հսկայական կրիա, հսկա (Հերակլեսը կամ Ռոլանդը), Ցերբերուս շունը, երկու Սերես, Աֆրոդիտե, դժոխքի դռները և այլն, շինություններից են՝ ընկնող տունը, Բնության այգու մանրակերտը, և Հավերժության տաճարը։

Կարծիք կա, որ քանդակների սյուժեները Բերնարդո Տոսոյի «Պոլիֆիլի երազը» պոեմից են, իսկ այլաբանական խորհրդանիշները ոչ մեկ անգամ են տարբեր ձևով մեկնաբանվել։

Այգին հետագա արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգու առաջին այցելուներից է եղել Սալվադոր Դալին 1938 թվականին, նրա տեսածներից որոշ թեմաներ հետագայում օգտագործվեցին նրա «Սուրբ Անտոնիոսի գայթակղումը» (1946) նկարում։ Այգու մոտիվներից իր նկարներում օգտագործել է նաև Կարել Վիլինկը։

Միքելանջելո Անտոնիոնին այգում նկարահանել է «Հրեշների վիլան» դոկումենտալ ֆիլմը (1950Բրասայը 1953 թվականին այգում լուսանկարների շարք է արել։

Ագու արձաններին էսսե են ձոնել Մարիո Պրացը (1949) և Անդրե Պեյր դե Մանդյարգը (1958

Այգին և արձանները տեղ են գտել Մանուել Մուխիկա Լայնեսի պատմական «Բոմարցո» (1962) վեպում և նրա մոտիվներով Ալբերտո Ջինաստերայի գրած համանուն օպերայում, նաև Հելա Հասեի «Բոմարցոյի այգիները» վեպում (1968

Այգու արձաններով է ոգևորվել Նիկի դե Սեն Ֆալը և ստեղծել է «Տարո խաղի այգին»։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kretzulesco-Quaranta E. Incantesimo a Bomarzo. Firenze: Sansoni, 1960
  • Theurillat J. Les mystères de Bomarzo et des jardins symboliques de la Renaissance. Genève: Les Trois anneaux, 1973
  • Calvesi M. Il sacro bosco di Bomarzo. Roma: Lithos, 1998
  • Haase H. Les jardins de Bomarzo [1982]. Paris: Seuil, 2000
  • Calvesi M. Gli incantesimi di Bomarzo. Il Sacro Bosco tra arte e letteratura. Milano: Bompiani, 2000
  • Sheeler J. Le Jardin de Bomarzo — Une énigme de la Renaissance. Arles: Actes Sud, 2007
  • Guidoni E. Il Sacro bosco di Bomarzo nella cultura europea. Vetralla: D. Ghaleb, 2006

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրբազան անտառ» հոդվածին։