Սրբազան Լեռը
| Սրբազան լեռը La Montaña Sagrada |
|
| Երկիր | Մեքսիկա, ԱՄՆ |
|---|---|
| Լեզու | անգլերեն/իսպաներեն |
| Ռեժիսոր | Ալեխանդրո Խոդորովսկի |
| Պրոդյուսեր | Ալեխանդրո Խոդորովսկի Ալեն Կլայն Ռոբերտ Տայչեր Ռոբերտո Վիսկին |
| Սցենարիստ(ներ) | Ալեխանդրո Խոդորովսկի |
| Դերակատարներ | Ալեխանդրո Խոդորովսկի Հորասիո Սալինաս Զամիրա Սաունդերս |
| Օպերատոր | Ռաֆայել Սորկիդի |
| Երաժշտություն | Դոն Չերի Ռոնալդ Ֆրանգիփեյն Ալեխանդրո Խոդորովսկի |
| Մոնտաժ | Ալեխանդրո Խոդորովսկի Ֆեդեռիկո Լանդերոս |
| Ընկերություն | ABKCO Films Inc. |
| Տևողություն | 114 րոպե |
| Բյուջե | $750,000 ԱՄՆ դոլար |
| IMDb | ID 0071615 |
Սրբազան Լեռը (իսպաներեն՝ La Montaña Sagrada. անգլերեն՝ The Holy Mountain) 1973 թվականին նկարահանված պաշտամունքային կինո է, որի ռեժիսորն է Ալեխանդրո Խոդորովսկին, ով նաև մասնակցել է ֆիլմի ստեղծմանը իբրև դերասան, երգահան, սեթի և կոստյումի ձևավորող:
Ֆիլմը արտադրվել է ABKCO-ից Բիթլզի տնօրեն Ալեն Կլայնի միջոցով՝ նրանից հետո, որ Ալեխանդրո Խոդորովսկին ստոգետնյա հետնորդություն գտավ Խլուրդը ֆիլմի համար և շահեց Ջոն Լենոնի և Ջորջ Հարիսոնի գովքը (Ջոն Լենոնը և Յոքո Օնոն արտադրության գումար հատկացրին):
Այն ցուցադրվել է տարբեր միջազգային կինոփարատոններում, նաև 1973 թվականի Կաննի Կինոփառատոնում,[1] և սահմանափակ չափով Նյու Յորքում և Սան Ֆրանցիսկոյում: Այնուամենայնիվ, ֆիլմը լայնորեն լույս չտեսավ մինչև 2007, երբ թողարկվեց ֆիլմի նոր տարբերակը ԱՄՆ-ում՝ Խլուրդը կինոյի հետ ցուցադրվելով, և նույն տարվա մայիսի 1-ին այն թողարկվեց նաև DVD-ի վրա: