Ստեֆանիա Ֆերնանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեֆանիա Ֆերնանդեսը

Ստեֆանիա Ֆերնանդես Կրուպիյ (իսպ.՝ Stefanía Fernández Krupij; 1990 սեպտեմբերի 4) — վենեսուելացի ֆոտոմոդել, 2008 թվականի Միսս Վենեսուելա և 2009 թվականի Միսս Տիեզերք:

Կենսագրութուն [խմբագրել]

Ստեֆանիա Ֆերնանդեսը ծնվել է 1990 թվականի սեպտեմբերի 4-ին Վենեսուելայի Մերիդա քաղաքում հաստատված միգրանտների ընտանիքում, ունի լեհական, ռուսական, ուկրաինական և իսպանական արյուն: Մանուկ հասակից Ստեֆանիան մասնակցում էր տարբեր ցուցադրումների` մոդելի դերում: Հետո նրա սկսեցին հետաքրել գեղեցկության մրցույթենրը: Նրա հասակը՝ 178 սմ է: 2008 թվակաին Ստեֆանիա Ֆերնանդեսը ներկայացրել է Տրուխիլյո նահանգը Միսս Վենեսուելա գեղեցկության մրցույթում և ստացել է առաջին տեղը:

Արտաքին հղումներ [խմբագրել]