Ստեփան Շահումյանի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Շահումյանի տուն-թանգարան
Տեսակտուն-թանգարան
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունՍտեփանավան[1]
ՀասցեԳարեգին Նժդեհի փող., 2 շենք
Այցելուներ5000
ՏնօրենՄարգարիտ Սաքուլյան

Ստեփան Շահումյանի տուն-թանգարան, տուն-թանգարան Ստեփանավան քաղաքում։ 1978 թվականին Ստեփան Շահումյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ կառուցվել է հուշահամալիր, որը ներառել է տուն-թանգարանի շենքը։ Ընդգրկված է Ստեփանավանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականի ամռանը Թիֆլիսի Ռեալական ուսումնարանի սան (հետագայում պրոֆեսիոնալ հեղափոխական) Ստեփան Շահումյանն իր ջալալօղլեցի ընկերոջ Վասիլ Սիմոնյանի հրավերով եկել է Ջալալօղլի, որտեղ հետագայում 1899 թվականին հիմնել է Հայաստանում առաջին մարքսիստական խմբակը։ Այստեղ նա ծանոթացել է Եկատերինա Տեր-Գրիգորյանի հետ, որը հետագայում դարձել է նրա կինը։

1923 թվականին, ընդառաջելով ջալալօղլեցիների խմբակի հիմնադիր և ղեկավար Ստեփան Շահումյանի նվիրական անունը հավերժացնելու ցանկությանը, Լոռու Գավգործկոմը որոշել է Ջալալօղլին վերանվանել Ստեփանավան։ Իսկ 1934 թվականի նոյեմբերի 29-ին Ստեփան Շահումյանի աներոջ՝ Սերգեյ Տեր-Գրիգորյանի տունը վերածվել է տուն-թանգարանի։

1991 թվականին՝ Հայաստանի անկախացումից հետո, Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը վերակազմավորվել է մշակույթի և ժամանցի կենտրոնի։

Ստեփանավան քաղաքի պատմության թանգարանի ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Շահումյանի տուն-թանգարան

Թանգարանի աշխատակիցների ջանքերով սկսվել է քաղաքի պատմության թանգարանի ստեղծումը, որի նպատակն է հավաքագրել և պահպանել հայրենի տարածաշրջանի ինչպես անցյալը, այնպես էլ ներկան արտացոլող նյութական, հոգևոր, մշակութային նմուշներ, հետաքրքիր փաստաթղթեր, դրանք մոռացության վտանգից փրկելու և սերունդներին հանձնելու նպատակով։ Ձեռք են բերվել զանազան լուսանկարներ, վկայագրեր, հուշանվերներ, կառավարական պարգևներ, դրամներ, անձնական օգտագործման իրեր, խոր անցյալից մեզ հասած կավից, քարից, փայտից, մետաղից պատրաստված աշխատանքային գործիքներ, կենցաղային առարկաներ, զենքեր, զարդեր, որոնք էլ դարձել են նոր ստեղծվող թանգարանի առաջին ցուցանմուշները։ Այդ բացառիկ նյութերն այցելուներին լիակատար պատկերացում են տալիս մեր նախնիների կյանքի, կենցաղի, մշակութային մակարդակի մասին։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականից կենտրոնում ծնունդ է առել գուսանական համույթը, որը կազմակերպում է ինչպես քաղաքային, այնպես էլ արտագնա համերգային ծրագրեր՝ սպասարկելով Ստեփանավանի տարածաշրջանի ողջ բնակչությանը։

2006 թվականից կենտրոնում գործում է տիկնիկային թատրոնը, որը բարեգործական հիմունքներով սպասարկում է քաղաքի և համայնքի երեխաներին։ Կենտրոնում գործում են նաև կարպետագործության, հելունագործության, շյուղագործության և ծղոտադրոշմանկարչության խմբակները, որոնց սաների աշխատանքները պարբերաբար ներկայացվում են ցուցադրության[2]։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհի 3 հասցեում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Շահումյանի տուն-թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփանավան քաղաքի պատմության թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Թանգարանների միջազգային օրը Ստեփանավանում». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեփան Շահումյանի տուն-թանգարան, Բուկլետ, Երևան 1978
  • Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն, Բուկլետ