Ստեփան Մարտինի Լիանոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Մարտինի Լիանոսյան
Մահացել է1894
ԱշխատանքՆավթարդյունահանող, գործարար
ԵրեխաներԳևորգ Ստեփանի Լիանոսյան

Ստեփան Մարտինի Լիանոսյան (ռուս.՝ Степан Мартынович Лианозов, - 1894), հայազգի նշանավոր գործարար, ձկան խավիարի խոշորագույն արտադրողն ու արտահանողը Ռուսական կայսրությունում, նավթարդյունաբերող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Լիանոսյանը եղել է Աստրախանի 1-ին դասի վաճառական։

Նա 1873 թվականին ստացել է պարսից շահի կողմից 5 տարով թույլտվություն մենաշնորհային հիմունքներով զբաղվելու Կասպից ծովի խավիարի արտադրությամբ։ Հետագայում պայմանագիրը բազմաթից երկարաձգվել է։ Գործը կառավարում էր նաև իր եղբայր Գևորգ Մարտինի Լիանոսյանը։ 80-ական թվականներին Պարսկաստանի Բանդարե Անզալի նավահանգստում հիմնում է խավիարի արտադրության ֆաբրիկա ու սկսում է մեծ ծավալներով խավիարի արտահանումը դեպի ռուսական ու եվրոպական շուկաներ՝ դարձնելով այն «Ռուսական բրենդ»։ Այստեղ նրան օգնում են ռուս հնադավանները, ովքեր տեղափոխվել էին Բանդարե Անզալի[1]։

Այնուհետև Լիանոսյանները դիմում են ռուսական կառավարությանը Կասպից ծովի խավիարի արտադրության թույլտվություն ստանալու համար ու 1890 թվականի մարտի 22-ին Գևորգ Լիանոսյանը ստորագրում է պայմանագիր Ռուսական կայսրության կառավարության հետ 25 տարով[2]։

1872 թվականին Ստեփան Մարտինի Լիանոսյանը ձեռք բերեց աճուրդի հանված 6 նավթահորեր, որոնք ունեին ընդհանուր առմամբ 4599 փութ նավթ արտադրողականություն՝ վճարելով 26 220 ռուբլի նախնական 1310 ռուբլի նախնական գումարի դիմաց։ Այդ ժամանակ Ստեփան Մարտինի Լիանոսյանը հիմնում է «Ռունո» ընկերությունը[3]։

Իր եղբայր Գևորգ Լիանոսյանի հետ հանդիսացել է «Утоли мои печали» համայնքի պատվավոր անդամ[1]։

Իր մահից հետո մի քանի տարի Լիանոսյանների գործը վարել է իր որդի Գևորգ Ստեփանի Լիանոսյանը, իսկ վերջինիս մահից հետո՝ 1900 թվականին[1] գործի ամբողջական ղեկավարումն իրականացրել է Ստեփան Լիանոսյանի եղբայր Գևորգ Մարտինի Լիանոսյանը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Լիանոսյանը եղել է Արևելյան Հայաստանից Շահ Աբբասի կողմից բռնի տեղահանված ու Սպահանում բնակեցված հայերի ժառանգներից։

Ստեփան Մարտինի Լիանոսյանը Գևորգ Մարտինի Լիանոսյանի եղբայրն էր ու Ստեփան Գևորգի Լիանոսյանի հորեղբայրը։

Լիանոսյանների տոհմածառ[խմբագրել | խմբագրել կոդը]


 
{{{Մարտին Լիանոսյան}}}
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
{{{Ստեփան Մարտինի Լիանոսյան}}}
 
 
 
 
 
{{{Գևորգ Մարտինի Լիանոսյան}}}
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
{{{Գևորգ Ստեփանի Լիանոսյան}}}{{{Մարտին Գևորգի Լիանոսյան}}}{{{Ստեփան Գևորգի Լիանոսյան}}}{{{Լևոն Գևորգի Լիանոսյան}}}
 
 
 
 
 
 
 
{{{Նիկոլայ Լիանոսյան}}}{{{Վլադիմիր Լիանոսյան}}}
 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Лианозовы. Короли серого и черного золота». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. Клан Лианосян-Лианозовых
  3. Лианозов Георгий Мартынович - нефтепромышленник (չաշխատող հղում)