Ստեփան Ղարդաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Ղարդաշյան
Դիմանկար
Ծնվել է1852[1]
ԾննդավայրԳանձակ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1918[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունհեղափոխական
 Stepan Martinovich Kardashev Վիքիպահեստում

Ստեփան Մարտինի Ղարդաշյան, (Կարդաշև, Կարդաշով), (1852[1], Գանձակ, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1918[1]), հայ նարոդնիկ։

Սկզբնական կրթությունն ստացել է Թիֆլիսում, ապա սովորել Դրեզդենի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Գերմանիայում ներգրավվել է հեղափոխական պայքարի մեջ, մասնակցել կովկասյան ուսանողների Ժնևի համագումարին (1874), մտել նարոդնիկական «Կովկասյան խմբակի» շարքերը։ 1875 թվականին, Ռուսաստանում, «Կնյազ Կոչակիձե» ծածկանվամբ, քարոզչական աշխատանք է կատարել Ս. Բարդինայի գլխավորած «Համառուսական սոցիալ-հեղափոխական կազմակերպությունում», նպաստել Թիֆլիսում և Քութայիսում նարոդնիկական խմբակների հիմնադրմանը։ Նույն թվականին Մոսկվայում ձերբակալվել է և 1877 թվականին դատապարտվել 5 տարվա տաժանակրության, ապա՝ երկարատև աքսորի։ 1904 թվականին աքսորից վերադարձել է Անդրկովկաս, աշխատել որպես երկաթուղային ինժեներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 315