Ստեփան Կուրտիկյան (գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Կուրտիկյան (այլ կիրառումներ)
Ստեփան Կուրտիկյան
Ծնվել է1908[1][2]
ԾննդավայրԲուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[1][2]
Վախճանվել էմարտի 19, 1986(1986-03-19)[2]
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Մասնագիտությունգրող, հրապարակախոս, գրական քննադատ և խմբագիր
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Հունաստանի թագավորություն և  ԽՍՀՄ
Կրթություն«Անաթոլիա» քոլեջ (1924)[1] և Հայկական պետական մանկավարժական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունՀունաստանի կոմունիստական կուսակցություն[1] և ԽՄԿԿ[1]
ԱշխատավայրԱշխատանք[1][2], Ավանգարդ[1], Երիտասարդ բոլշևիկ[1], Երևանի բանվոր[1], Սովետական Հայաստան[1][2], Արմենպրես[1] և Խորհրդային գրականություն[1]
Պարգևներ
Ստեփան Կուրտիկյան Վիքիդարանում

Ստեփան Միհրանի Կուրտիկյան (1908[1][2], Բուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[1][2] - մարտի 19, 1986(1986-03-19)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային գրող, արձակագիր, գրաքննադատ, հրապարակագիր, լրագրող։ 1926-1928 թվականներին՝ Հունաստանի կոմկուսի անդամ։ ԽՄԿԿ անդամ 1929 թվականից։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1946 թվականից։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1975 թ.)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ծննդավայրի Գևորգյան վարժարանը, 1923-1924 թթ. սովորել է Սալոնիկի (Հունաստան) ամերիկյան «Անաթոլիա» քոլեջում։ 1926-1927 թվականներին Սալոնիկում խմբագրել է «Աշխատանք» կոմունիստական թերթը։ Ընդհատակում շարել և լույս է ընծայել Վ. Ի. Լենինի ճառը կոմերիտմիության անելիքների մասին, ինչպես նաև «Նոյեմբերի 7-29» գրքույկը։ 1927 թվականի վերջերին Հունաստանից եկել է Խորհրդային Հայաստան՝ սովորելու։ Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական և օտար լեզուների ինստիտուտները։ 1930-1932 թվականներին խմբագրել է «Ավանգարդ» թերթը և «Երիտասարդ բոլշևիկ» ամսագիրը, 1933 թվականին՝ «Բանվորական Երևան» օրաթերթը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է Ղրիմի և Անդրկովկասի զինվորական թերթերի, նաև «Սովետական Հայաստան» օրաթերթի և ՀՀԳ-ի (այժմ՝ Արմենպրես) ռազմաճակատային թղթակիցը։ 1962 թվականից «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագիրն է։ Հրատարակել է «Լեռնաշխարհի դուստրը» (1947 թ.), «Հետախույզներ» (1950 թ.), «Հայրենի լեգենդներ» (1957 թ.), «Երևան» (1960 թ.), «Պրոլոմյան հովտաշուշաններ» (1969 թ.), «Անդալուզյան լեռներում» (1966 թ.), «Կոմիտասյան ղողանջներ» (1969 թ.), «Լուսաշխարհ հանիմ զիմ գութան» (1974 թ.) գրքերը, «Իմ կյանքի ճանապարհին» (1984 թ.), «Գնդակահարեք, ես ոչինչ չգիտեմ /վիպակներ/» (1985 թ.) գրքերը։ Ստեփան Կուրտիկյանի «Եղեռնապատում» շարքը 1965 թվականին արժանացել է Թեքեյան մշակութային միության (Բեյրութ) առաջին կարգի մրցանակին։

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԿԻՄ-ի անցած ուղին, Ե., 1931, 64 էջ։
  • Կոմերիտմիությունն աշնանացանի ֆրոնտում, Ե., 1931, 48 էջ։
  • Ալպյան արոտներում, Ե., 1935, 39 էջ։
  • Մեծ արշավում, Ե., Պետհրատ, 1935, 44 էջ։
  • Հերոսուհիները, Ե., Հայպետհրատ, 1943, 30 էջ։
  • Մայոր Մամիկոն Խաչանյան, Ե., Հայպետհրատ, 1945, 48 էջ։
  • Սովետական Միության հերոս Հունան Ավետիսյան, Ե., Հայպետհրատ, 1945, 31 էջ։
  • Սովետական Միության հերոս, գվարդիայի ավագ լեյտենանտ Ռուբեն Հակոբյան, Ե., Հայպետհրատ, 1945, 22 էջ։
  • Արևոտ թերակղզում, Ե., 1947, 108 էջ։
  • Մի փոքրիկ կյանքի պատմություն, Ե., 1947, 24 էջ։
  • Արևոտ թերակղզում (ակնարկներ), Երևան, 1947, 189 էջ։
  • Լեռնաշխարհի դուստրը, Երևան, 1948, 136 էջ։
  • Հետախույզներ (պատմվածքներ և ակնարկներ), Երևան, 1950, 104 էջ։
  • Հերոսների մոտ, Երևան, 1950, 204 էջ։
  • Միլիոնատեր կոլտնտեսություններում, Երևան, 1951, 96 էջ։
  • Երևան, Երևան, 1952, 88 էջ։
  • Զրույցներ խարույկի շուրջը, Երևան, 1954, 132 էջ։
  • Հայրենի լեգենդներ, Երևան, 1957, 328 էջ։
  • Մեխանիզատորի կյանքի ուղին, Ե., 1958, 32 էջ։
  • Երևան, Երևան, 1960, 212 էջ։
  • Հայրենի հողի վրա (կենսագրական ակնարկներ), Երևան, 1960, 380 էջ։
  • Հերոսության ուղիով (ակնարկ), Ե., Հայպետհրատ, 1961, 34 էջ։
  • Առատության համար (ակնարկ), Ե., 1962, 34 էջ։
  • Ժամանակներ և մարդիկ (ակնարկներ), Երևան, 1962, 280 էջ։
  • Դաշնակցության պարագլուխները իմպերիալիզմի ծառայության մեջ, Ե., 1964, 27 էջ։
  • Անդալուզյան լեռներում (պատմվածքներ), Երևան, 1966, 256 էջ։
  • Պրոլոմյան հովտաշուշաններ, Երևան, 1969, 372 էջ։
  • Կոմիտասյան ղողանջներ (ակնարկ), Երևան, 1969, 72 էջ։
  • Լեռնաշխարհ հանիմ զիմ գութան (պատմվածքներ, ակնարկներ, լեգենդներ), Երևան, 1974, 392 էջ։
  • Դանիել Վարուժան, Ե., «Հայաստան», 1976, 43 էջ։
  • Արտասահմանի հայ գրողների հետ, Երևան, 1984, 318 էջ։
  • Իմ կյանքի ճանապարհին (պատմվածքներ, ակնարկներ, լեգենդներ), Երևան, 1984, 488 էջ։
  • Գնդակահարե'ք, ես ոչինչ չգիտեմ…, Երևան, 1985, 224 էջ։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արևմտահայ ականավոր նովելիստը (Լևոն Բաշալյանի մասին)։ «Գրական թերթ», 1969, № 5:

Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յան Դրդա, Համր բարիկադ (պատմվածքների ժողովածուի մեջ մտնող «Գերագույն սկզբունքը», «Մեղվաբույծը» և «Մանկասպանը» գործերը թարգմանել է Ս. Կուրտիկյանը), Ե., Հայպետհրատ, 1950, 182 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (անգլ.) Գևորգ Բարդակջյան, «Ժամանակակից հայ գրականություն ձեռնարկ. 1500-1920», էջ 398-399։ Ուեյնի համալսարանի հարատարակչություն, 2000 ISBN 0814327478
  • Ստեփան Կուրտիկյան, «Արտասահման հայ գրողների հետ» [1] Արխիվացված 2013-07-22 Wayback Machine

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Կուրտիկյան (գրող)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 35