Ստեփան Իսահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Իսահակյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 31, 1919(1919-10-31)[1][2]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1][2]
Մահացել էմարտի 16, 2017(2017-03-16) (97 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՄիտինսկի գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունկրկեսի դերասան, animal trainer, ռեժիսոր, դերասան և կինոռեժիսոր
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 60-ամյակ» հոբելյանական շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակ» հոբելյանական շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակ» հոբելյանական մեդալ Սևաստոպոլի պաշտպանության համար մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ[1]
և Badge "25 Years of Victory in the Great Patriotic War"

Ստեփան Իսահակի Իսահակյան (Սերեբրյակով) (հոկտեմբերի 31, 1919(1919-10-31)[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1][2] - մարտի 16, 2017(2017-03-16), Մոսկվա, Ռուսաստան[3], Մոսկվա), կրկեսի հայ խորհրդային արտիստ, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971)։ 1956 թվականին մասնակցել է հայկական կրկեսի ստեղծմանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Իսահակյանը ծնվել է 1919 թվականին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1935 թվականին ընտանիքը տեղափոխվում է Թիֆլիս, որտեղ անցնում են Ստեփանի մանկությունն ու երիտասարդությունը։ Հենց այստեղ է նա սկսում զբաղվել մարմնամարզությամբ և ակրոբատիկայով։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է համալասարան Բաքվում։

1938 թվականից ծառայել է Կարմիր բանակում։ Հայրենական Մեծ պատերազմի մասնակից է, պաշտպանել է Ղրիմը, Կերչ և Սևաստոպոլ քաղաքները։ 1942 թվականին Սևաստոպոլի ճակատամարտում ծանր վիրավորվում է ոտքից։ Տեղափոխվում է հոսպիտալ, բուժվում և վերադառնում ռազմաճակատ։ Կրկին վիրավորվում է և ազատվում ծառայությունից հաշմանդամության պատճառով։

Սկսում է աշխատել ատրակցիոնում՝ մոտոցիկլով 60 կմ/ժ արագությամբ բարձրանում է պատի վրա։ Առաջին հյուրախաղերը եղել են 1951 թվականին Սախալինում։ Այնուհետև Համամիութենական պետկրկեսի ղեկավարությունը Իսահակյանին առաջարկում է գլխավորել կենդանիներով ատրակցիոնը, որը ստեղծվելու էր Երևանում 1956 թվականին։ 1958 թվականին նա ստեղծում է «Էկզոտիկ կենդանիների ծիծաղաշարժ խումբը» ատրակցիոնը (ռեժիսոր՝ Վ․ Միրոնով, խորհրդատու՝ Բ․ Էդեր, նկարիչ՝ Մ․ Ասլամազյան, գործըկեր՝ Ա․ Այվազյան, Երևանի կրկես)։ Համարում մասնակցում էին գետաձիեր, այծեղջերուներ, շիմպանզեներ, վիշապ և թռչուններ (թութակներ, ճնճղուկներ, սիրամարգեր, արագիլներ)։ Իսահակյանը ԽՍՀՄ-ում առաջինն էր, ով սկսեց աշխատել գետաձիերի հետ[4]։ 1956-1966 թվականներին ատրակցիոնը մտնում էր Հայկական ընկերակցության կազմի մեջ։

Լենինգրադի կրկեսում Իսահակյանը երեխաների համար նախատեսված «Բժիշկ Այբոլիտ» մնջախաղում խաղում էր գլխավոր դերը։ 1990 թվականին նա իր ատրակցիոնը փոխանցեց Ա․ Գարագինյանին։ 1991 թվականին ստեղծեց նոր համար՝ կենդանիների նոր խմբով՝ 2 շիմպանզե և օրանգուտան, ովքեր կենդանավարժի հետ հումորային տարբեր ներկայացումներ էին բեմադրում։

Իսահակյանը հեռացել է կրկեսից 1994 թվականին։ Ապրում էր Մոսկվայում։

2003 թվականին Մոսկվայի «Գալա պրես» հրատարակչությունում լույս է տեսել «Կրկեսը և կյանքը» գիրքը, որտեղ Ստեփան Իսահակյանը պատմում է իր կյանքի մասին։ Հանդիսավոր նշվել է արտիստի 90[5] և 93-ամյակները[6]։ Մահացել է Մոսկվայում 2017 թվականի մարտի 16-ին։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971)
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • ԽՍՀՄ և ՌԴ մեդալներ
  • 2006 թվականի դեկտեմբերին Մոսկվայի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել է շքանշանով՝ «Ռուսաստանի վերածնման․ 21-րդ դարի համար»։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1973 Դոննիի ու Միկիի նոր արկածները
1972 Գողացել են զեբր

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ Դեր
1973 Դոննիի ու Միկիի նոր արկածները կենդանավարժ
1972 Գողացել են զեբր կենդանավարժ
1963 Ճանապարհ դեպի կրկես կենդանավարժ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Исаакян С. И., Арена и жизнь, М., 2004.
  • Իսահակյան Ս. Ի., Էկզոտիկ կենդանիների խառը խումբ, ազգային ատրակցիոն, Երևան, 1957։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Благов Ю. Н., Дрессировщик Степан Исаакян, М., 1970.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 466.
  3. В Москве попрощались с легендарным циркачом(չաշխատող հղում)
  4. Журнал «ИМЕНА»; №11, ноябрь, 2009
  5. Народный артист Армянской ССР Степан Исаакян (Серебряков) празднует свой 90-летний юбилей(չաշխատող հղում)
  6. «Дрессировщик Степан Исаакян-Серебряков отмечает 93-летие». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Իսահակյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 393