Ստեփան Թովմասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Թովմասյան
Ծնվել էօգոստոսի 23, 1923(1923-08-23)[1][2] Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էհունիսի 27, 1996(1996-06-27)[3] (72 տարեկան) Երևան, Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունփիլիսոփա
Հաստատություն(ներ)ՀԿԿ[1][2] և ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ[1][2]
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1948)[1]
Կոչումպրոֆեսոր[2]
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր[2] (1971)
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Ստեփան Սուրենի Թովմասյան (օգոստոսի 23, 1923(1923-08-23)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հունիսի 27, 1996(1996-06-27)[3], Երևան, Հայաստան), հայ խորհրդային փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1971

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1948 թվական)։ 1967-1969 թվականներին եղել է ՀԿԿ Կենտկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչ, 1973-1976 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմի քարտուղար։ 1969-1973 թվականներին և 1976 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի տնօրեն։ ՀՍՍՀ VII—IX գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։

Ուսումնասիրել է գեղագիտության և գիտատեխնիկական հեղափոխության հարցերը։ Աշխատությունները վերաբերում են աշխատանքի և տեխնիկայի փիլիսոփայական հարցերին, տնտեսականի ու սոցիալականի փոխհարաբերությանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • К Вопросу об объективных критериях оценки произведений искусства. Академия наук Армянской ССР, Сектор Философии, Ереван, Б.и., 1955.
  • Ստ. Պալասանյանի գեղագիտական հայացքները։ Թովմասյան Ստեփան Սուրենի, Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա, Երևան, ՀԽՍՌ ԳԱ, 1959[4]։
  • Труд и техника, Е., 1965.[5]
  • Качественные фазы развития техникии современная научно-техническая революция, Е., 1970.
  • Философские проблемы труда и техники. Мысль, Москва, 1972.[6]
  • Սոցիալիստական և բուրժուական ապրելակերպեր։ Հարությունյան Մանուկ Արսենի, Թովմասյան Ստեփան Սուրենի, Երևան, ԳԱԱ հրատարակչություն, 1978։
  • Սոցիալիզմը և մարդու իրավունքները։ Թովմասյան Ստեփան Սուրենի, Աբգարյան Է., Հայկական ԽՍՀ ԳԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1980։
  • Սոցիալիստական ապրելակերպը և անհատի աշխատանքային ակտիվությունը։ (Կոնկրետ սոցիոլոգիական հետազոտություն), Թովմասյան Ստեփան Սուրենի, Մելիքյան Մեհենդակ Արտաշեսի, Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ ՀԽՍՀ ԳԱ, Երևան, ՀԽՍՌ ԳԱ հրատարակչություն, 1983[7]։
  • Կ. Մարքսի տեսական ժառանգությունը և արդիականությունը, Թովմասյան Ստեփան Սուրենի, Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1983։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. 3,0 3,1 3,2 http://am.hayazg.info/index.php?curid=11381
  4. Թովմասյան, Ստեփան Սուրենի (1959). Ստ. Պալասանյանի գեղագիտական հայացքները. Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա. Երևան: ՀՍՍՌ ԳԱ.(չաշխատող հղում)
  5. «Электронный каталог - Справочник авторов - Absopac». library.univer.kharkov.ua. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.(չաշխատող հղում)
  6. Թովմասյան, Ստեփան Սուրենի (1972). Философские проблемы труда и техники. Академия общественных наук при ЦК КПСС. Москва: Мысль.(չաշխատող հղում)
  7. Թովմասյան, Ստեփան Սուրենի; Մելիքյան, Մեհենդակ Արտաշեսի; Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ, eds. (1983). Սոցիալիստական ապրելակերպը և անհատի աշխատանքային ակտիվությունը։ Կոնկրետ սոցիոլոգիական հետազոտություն. Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ.(չաշխատող հղում)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Թովմասյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 203