Ստեփան Բաղդասարյան
Ստեփան Բաղդասարյան (Ստեփան Խաչատուրի Տեր-Բաղդասարյան, 1888, մարտ 7 - 1941, նոյեմբեր 24) - հայ դրամատուրգ, բժիշկ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։
Ծնվել է Ղարադաղում (Իրան)։ Սովորել է Թավրիզի Արամյան վաևժարանում, կրթությունը շարունակել է Փարիզում։ 1914-ին ավարտել է Մոնպելիեի բժշկական համալսարանը։ 1921-ին փոխադրվել է ԱՄՆ։ 1924-ին խմբագրել է Նյու Յորքի «Պրոլետար» պաևբերականը։ 1925-ին ներգաղթել է Հայաստան։ 1926-ից եղել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի ընդհանուր հիգիենայի ամբիոնի վարիչը, ապա Երևանի 2-րդ հիվանդանոցի գլխավոր բժիշկը։
1918-ին գրել է «Արյունոտ անապատ» դրաման, որը 1927-ին բեմադրվել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան, ապա Լենինականի Ա. Մռավյանի անվան թատրոններում։ Լենինականում այդ դրաման բեմադրել է Վարդան Աճեմյանը և վերնագրել «Մարոկո»։ Ս. Բաղդասարյանը գրել է նաև «Փշալարերը» պիեսը (1930)։ Մահացել է 1941-ին Երևանում։[1]
[խմբագրել] Երկերի մատենագրությունը
- Ծարավների աշխարհում, Երևան, Պետհրատ, 1933, 194 էջ։
- Արյունոտ անապատ (դրամա), Երևան, Հայպետհրատ, 1956, 80 էջ։
- Ծարավների աշխարհում, Երևան, Հայպետհրատ, 1959, 167 էջ։
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Հայկ Խաչատրյան (1981). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող», էջ 77.