Ստեփան Ասլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասլանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Ասլանյան
Ծնվել էդեկտեմբերի 22, 1822(1822-12-22)
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էնոյեմբերի 17, 1901(1901-11-17) (78 տարեկան)
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունբանասեր և հասարակական գործիչ

Ստեփան Ասլանյան (դեկտեմբերի 22, 1822(1822-12-22), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 17, 1901(1901-11-17), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ բանասեր, հասարակական-կրթական գործիչ։

Ծնվել է Կ. Պոլսում. կրթությունն ստացել է Սկյութարի ճեմարանում և օսմանյան բժշկական դպրոցում, ապա մասնագիտությունը կատարելագործել է Վիեննայում։ Գործուն մասնակցություն է ունեցել արևմտահայերի 1860-ականների հասարակական կյանքին։ Եղել է ազգային երեսփոխանական ժողովի ատենապետ։ Աշխատակցել է պարբերական մամուլին։ 1860 թվականին լույս է ընծայել «Նկարագիր Ս. Փրկչյան հիվանդանոցի» աշխատությունը։

Իր պահպանողական հայացքների համար խստորեն քննադատվել է Հակոբ Պարոնյանի կողմից, ընկնելով նրա «Ազգային ջոջերի» մեջ[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 118.