Ստերեոխողովակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավստրիայի կայսր Կարլ I-ը ստերեոխողովակով

Ստերեոխողովակ, երկփող շրջադիտակային օպտիկական սարք։ Բաղկացած է օկուլյարներ ունեցող երկու դիտակից, բռնիչից, լիմբից և եռոտանուց։ Ստերեոխողովակը կարող է խոշորացնել 10—20 անգամ։ Փոփոխական ստերեոբազիսը (օբյեկտիվների միջև եղած առավելագույն հեռավորությունը՝ մինչև 75 սմ) ապահովում է ստերեոսկոպիկ պատկերի ստացումը։

Ստերեոխողովակը նախատեսված է թաքստոցից հակառակորդին, հրաձգության ժամանակ արկերի պայթյունը դիտելու, տեղանքի ուսումնասիրման համար և այլն։ Ուղղաձիգ և հորիզոնական անկյունները չափում են անկյունաչափիչ ցանցի օգնությամբ, որը տեղավորված է աջ օկուլյարում։ Որոշ ստերեոխողովակներում դիտակների օկուլյարների վրա կա շարժական պահունակ, որը հնարավորություն է տալիս դիտում կատարել ինչպես հակագազով, այնպես Էլ առանց դրա։ Հագցնովի ոսպնյակի օգնությամբ ապահովվում է 20-ապատիկ խոշորացում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 121