Ստեսիքոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեսիքոր
հին հունարեն՝ Στησίχορος
Դիմանկար
Ծնվել էմ. թ. ա. 630
ԾննդավայրMetauron
Մահացել էմ. թ. ա. 555
Մահվան վայրԿատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն
ՔաղաքացիությունMetauron
ԵրկերGeryoneis?
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
 Stesichorus Վիքիպահեստում

Ստեսիքոր (հին հունարեն՝ Στησίχορος, մ.թ.ա. 7-6 դդ.), հին հույն բանաստեղծ, խմբական քնարերգության նշանավոր դեմքերից։

Ծնվել է Սիցիլիա կղզու Հիմերա քաղաքում և կյանքի մեծ մասն անց է կացրել այդտեղ։

Ստեսիքորի ստեղծագործությունը կազմում է քսանվեց գիրք։ Նրա նորամուծությունն այն է, որ նրա հիմները, որոնք նվիրված էին հունական աստվածներին, նվիրում է զանազան հերոսների և գովերգում վերջիններին և ո՛չ աստվածներին։ Նրա ստեղծագործություններից մեզ ամբողջությամբ ոչինչ չի հասել։ Երգել է տոների նկարագրությունները և սիրային առասպելներ։ Եթե Ալկմանի երգերը կատարում էին գեղեցիկ աղջիկները, ապա Ստեսիքորի երգերը կատարում էին գեղեցիկ տղաները, որոնց գովքն էին անում Ստեսիքորի երգերը։ Ստեսիքորը գրել է բուկոլիկներ ՝ հովվերգական ոտանավորներ, բայց նա չի համարվում հովվերգության առաջին հեղինակը։ Ստեսիքորը հերոսական շրջանի դյուցազներգական երգերը դարձնելով իր ներշնչման նյութ՝ համեմատվել է Հոմերոսի հետ։ Նրա մասին հներն ասել են, որ «իր քնարի վրա տարել է դյուցազներգության ծանրությունը»[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա.Առաքելյան (1968). Հունական գրականության պատմության. Երևան: «Լույս». էջ 131.