Ստեպան Մակարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Մակարով (այլ կիրառումներ)
Макаров, Степан Осипович.jpg

Ստեպան Օսիպովիչ Մակարով (ռուսСтепа́н О́сипович Мака́ров, հունվարի 8 (հին տոմարով՝ դեկտեմբերի 27), 1848 - ապրիլի 13 (հին տոմարով՝ մարտի 31) 1904), ռուս նավատորմավար, օվկիանոսագետ, բևեռախույզ, նավաշինարար, դերծովակալ (1896)։ Ծառայել է խաղաղօվկիանոսյան, Բալթիական և Սևծովյան նավատորմերում։ Մակարովի նախագծով ստեղծված առաջին ականակիր նավերն ու տորպեդավոր կատերները օգտագործվել են 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։ 1881 թվականին ջրաբանական հետազոտություններ է կատարել Բոսֆորի նեղուցում։ 1886-1889 թվականներին («Վիտյազ» կորվետով (հետախուզական ռազմանավ)) և 1894-1896 թվականներին կատարել է շուրջերկրյա գիտահետազոտական ճանապարհորդություններ։ Իր նախագծով և ղեկավարությամբ կառուցված «Երմակ» հզոր սառցահատով ձեռնարկել է մի շարք բևեռախուզական արշավանքներ։ 1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ նշանակվել է խաղաղօվկիանոսյան նավատորմիկի հրամանատար։ Զոհվել է Պորտ Արթուրի պաշտպանության ժամանակ։

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png