Ստեպան Խալտուրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեպան Խալտուրին

Խալտուրին Ստեպան Նիկոլաևիչ (1856 - 1882), ռուս բանվոր հեղափոխական։ 1875 թվականին դարձել է Պետերբուրգի «Ընկերների միության» անդամ։ Վ. Օբնորսկու հետ ստեղծել և ղեկավարել է «Ռուս բանվորների հյուսիսային միությունը» (1878 - 18801879 թվականին հարել է «Նարոդնայա վոլյա» կազմակերպությանը։ 1880 թվականի փետրվարին Ձմեռային պալատում անհաջող մահափորձ է կատարել Ալեքսանդր II-ի դեմ։ 1882 թվականին Օդեսայում աշխատել է «Օդեսայի բանվորական խմբի» կազմակերպման համար։ Ն. Ժելվակովի հետ նախապատրաստել է զինվորական դատախազ Ստրելնիկովի սպանությունը։ Մահապատժի է ենթարկվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png