Հին Ղրիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Ստարիյ Կրիմ
Քաղաք
Ստարիյ Կրիմ
ուկր.՝ Старий Крим
ղրիմի թաթարերեն՝ Eski Qırım
Զինանշան
Զինանշան
Surb Khatch (Crimea) panoramic view.jpg
45°01′45″ հս. լ. 35°05′19″ ավ. ե. / 45.029167° հս. լ. 35.088611° աե. ե.
Երկիր Ուկրաինա Ուկրաինա
Մարզ Ղրիմի Ինքնավար Հանրապետություն
Շրջան Կիրովի շրջան (Ղրիմ)
Այլ անվանումներ Կիրիմ, Սոլխատ, Լևկոպոլ
Մակերես 9,97[1] կմ²
Բարձր. ծովի մակ-ից ~300[1] մ
Խոսվող լեզուներ Ուկրաիներեն, Ռուսերեն, Ղրիմի թաթարերեն
Բնակչություն 9 485[2] մարդ (2012)
Խտություն 1000 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ +380 6555
Փոստային ինդեքսներ 97345
Ավտոմոբիլային կոդ AK / 01
##Հին Ղրիմ (Ուկրաինա)
Red pog.png
##Հին Ղրիմ (Ղրիմ)
Red pog.png

Ստարիյ Կրիմ (ուկր.՝ Старий Крим, ղրիմի թաթարերեն՝ Eski Qırım), քաղաք Ուկրաինայի Ղրիմի Ինքնավար Հանրապետության Կիրովի շրջանում։ Բնակավայրը նախկինում նաև անվանվել է Կիրիմ, Սոլխատ, Լևկոպոլ։ Գտնվում է Թեոդոսիայից արևմուտք 26 կմ Սիմֆերոպոլից 100 կմ հեռավորության, Սիմֆերոպոլ-Թեոդոսիա խճուղու վրա։

2012 թվականի տվյալներով Ստարիյ Կրիմ քաղաքում բնակվում էր 9 485 մարդ։ Տարածքը՝ 9,97 կմ²։ Բնակչության խտությունը կազմում էր 1000 մարդ/կմ²։

Պատմություն[խմբագրել]

Ստարի Կրիմի վկայագիրը

Քաղաքում կա երկաթբետոնե իրերի գործարան, կարի ֆաբրիկա, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։1930-1932 թվականինին Ստարի Կերիմում է ապրել և մահացել գրող Ա․ Մ․ Գրինը, ուր և բացվել է Գրինի տուն-թանգարանը։ Ստարի Կրիմը գոյություն է ունեցել դեռևս մինչև մոնղոլ-թաթարների կողմից Ղրիմի գրավումը (13 դարում), մինչև 14 դարը կոչվել է Սուրխաթ, Սոլխատ, իսկ մինչև Ղրիմը Ռուսաստանին միանալը (1783) էսկի Ղրիմ։ 13 դարը Ոսկե Հորդայի Ղրիմի ուլուսի կենտրոնն էր։ Ստարի Կրիմում՝ Սուրխաթում, որը ղրիմահայության բնակատեղիներից էր, հայերը զանգվածաբար սկսել են հաստատվել 14 դարի սկզբից, թեև կարծիքներ կան, որ Գալիցիայի իշխան Ֆեոդոր Դմիտրիևիչի 1062 թվականի հրովարտակը վերաբերվել է սոլխատցիներին՝ այսինքն հայերին։ «Սուրխաթ» բառը քաղաքին մերձակա լեռան և Սուրբ Խաչ վանքի հայերեն անվանման՝ ջենովացիների կողմից աղավաղված ձևն է։ Արդեն 14 դարուին քաղաքում հայերը ունեին մի քանի եկեղեցի, ձեռագրերում պահպանվել են իննի անունները՝ Մ․ Աստվածածին, Ս․ Լուսավորիչ, Ս․ Սիմեոն, Սուրբ Խաչ, Ս․ Գևորգ, Ս․ Հարություն, Ս․ Ստեփանոս, Ս․ Օգսենտ, Ս․ Սարգիս և Հայր Հովհաննեսի մենաստանը։ Քաղաքից 2,5 կմ հեռավորության վրա էր գտնվում ղրիմահայերի հոգևոր և մշակութային կենտրոն Սուրբ Խաչ վանքը։ Գրիչների վկայությամբ «հոյակապ» և «հռչակավոր» այս քաղաքում 14 դարում կար մի առանձին հայկ․ թաղամաս, որը կոչվում էր Վերին հողետներ՝ շենքերի հողածածկ լինելու պատճառով։ Քաղաքում և նրա շրջակայքում մեծ թիվ էին կազմում հայ երկրագործական համայնքները։ 15 դարի կեսին Սուրխաթի հայ բնակչությունն աճել է Կաֆայից եկած հայերի հաշվին, որտեղ ջենովական իշխանությունները գործադրում էին ծանր հարկադրում, կրոն, հետապնդումներ և այլն։ Սինչև 15 դարի սկիզբը Ստարի Կրիմը քարավանային առևտրի հիմնական հանգույցն էր Ղրիմում, իսկ առևտրի մեծ բաժինը պատկանում էր հայերին։ Կաֆայի հայ և այլազգի վաճառականները այստեղ էին բերում Ռուսաստանի մորթեղենը, և արյլազգի մետաքս ու համեմունքներ։ Խանության մայրաքաղաքը Բախչիսարայ տեղափոխվելուց (1428) հետո Ստարի Կրիմը անկում է ապրել և 16 դարի սկզբին որպես վաճառաշահ քաղաք բոլորովին աղքատացել է։ Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո, 1799 թվականի հոկտեմբերի 28-ի հրովարտակով Ստարի Կրիմը 12 դեսյատին հողով տրվել է Ղրիմում նորահաստատ հայերին։ Հրովարտակի համաձայն 1808 թվականից քաղաքում սկսել է գործել հայկական ռատուշա, որը տիպիկ բուրժ․ ինքնավարական մարմին էր և մինչև 1870 թվականը վարում էր քաղաքի հայերի (1500 մարդ) դատական, վարչական և տնտեսական գործերը։ Մինչև 19 դարի վերջը Ստարի Կրիմը գրեթե հայկական քաղաք էր 2000 բնակչությամբ, որի հիմնական զբաղմունքները արհեստագործությունն էր, այգեգործությունը, անասնապահությունը, կային նաև մոմի, կաշվի, կղմինդրի ձեռնարկություններ։ 19–րդ դարի 70-ական թվականներին Ստարի Կրիմի հայերին տված արտոնությունների վերացումը և Սիմֆերոպոլի տնտեսական բարձրացումը բացասաբար են անդրադարձել հայերի թվաքանակի վրա։ Հայության գերակշիռ մասը դարեվերջին հեռացել է Ստարի Կրիմից և հաստատվել թերակղզու՝ առևտրա-արհեստավորական գործունեության համար առավել նպաստավոր վայրերում։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png