Ստանիսլավ Կոսիոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստանիսլավ Վիկենտևիչ Կոսիոր (6(18).11.1889—26.2.1939), սովետական պետական և կուսակցական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1907-ից։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո եղել է կուսակցության Նարվա-Պետերգոֆյան շրջանային կոմիտեի, ՌՄԴԲ(բ)Կ Պետրոգրադի կոմիտեի և նրա գործադիր կոմիտեի անդամ, մասնակցել է ՌՍԴԲ(բ)Կ VII (ապրիլյան) կոնֆերանսին և ՌՍԴԲ(բ)Կ VI համագումարին։ Մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը(1917)։ Ուկրաինայի կոմկուսի ՈւԿ(բ)Կ կազմակերպիչներից է։ 1918-ին ընտրվել է ՈւԿ(բ)Կ ընդհատակյա աջափնյա կոմիտեի քարտուղար։ 1919-ին ղեկավարել է ՈւԿ(բ)Կ ԿԿ Անդրճակատային բյուրոն, Դենիկինի զորքերի թիկունքում տարվող ընդհատակյա աշխատանքները։ 1920-ին եղել է ՈւԿ(բ)Կ ԿԿ, 1922-ից՝ ՌԿ(բ)Կ ԿԿ Սիբիրյան բյուրոյի, 1925—28-ին՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ-ի քարտուղար, 1928-ից՝ ՈւԿ(բ)Կ ԿԿ-ի գլխավոր քարտուղար, 1938-ի հունվարից՝ ՄՄՀՄ ժողկոմխորհի նախագահի տեղակալ։ Կուսակցության XII — XVII համագումարների պատգամավոր, XII համագումարում ընտրվել է կուսակցության ԿԿ-ի անդամության թեկնածու, XIII — XVII-ում՝ անդամ։ 1927-ից՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1930-ից՝ անդամ։ Կոմինտերնի VI, VII կոնգրեսների պատգամավոր։ Ընտրվել է ԽՍՀՄ ԿԳԿ նախագահության անդամ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png