Ստանիսլավ Եժի Լեց
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիսլավ Եժի Լեց (լեհերեն՝ Stanisław Jerzy Lec, մարտի 6, 1909, Լվով, Ավստրո-Հունգարիա — մայիսի 7 1966, Վարշավա, Լեհաստան), ականավոր լեհ պոետ, գրող-երգիծաբան և աֆորիզմների հեղինակ: Համարվում է 20-րդ դարի լեհ լավագույն հեղինակներից մեկը: Հանրությանը հատնի է հատկապես իր սկեպտիկ փիլիսոփայական-բարոյախոսական աֆորիզմներով, որոնք հաճախ իրենց մեջ ներառում են քաղաքական ենթատեքստ: