Ստանիսլավ Գրոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիսլավ Գրոֆ

Ստանիսլավ Գրոֆ (չեխերեն՝ Stanislav Grof, ծնվ. հուլիսի 1, 1931, Պրահա, Չեխոսլովակիա), չեխական ծագմամբ ամերիկացի հոգեբան և հոգեթերապևտ, փիլիսոփայության դոկտոր բժշկության ոլորտում, տրանսպերսոնալ հոգեբանության հիմնադիրներից մեկը, մեծ ներդրում ունի գիտակցության փոփոխված վիճակների ուսումնասիրման մեջ։

Կենսագրություն[խմբագրել]

Ավարտել է Պրահայի Կարլովի համալսարանը 1957 թվականին։ 1965 թվականին պաշտպանել է դիսերտացիա բժշկության ոլորտում փիլիսոփայության դոկտորի կոչումի ձեռքբերման համար Չեխոսլովակիայի գիտությունների ակադեմիայում։ Այդ ընթացում ունենում է հոգեվերլուծական պրակտիկա։ 1967-1969 թվականներին վերապատրաստվում է ԱՄՆ-ում, Բալթիմորում Ջոն Հոպկինսի համալսարանում։ 1973 թվական֊ից 1987֊ թվականը ապրել և աշխատել է «Էսալեն համալսարանում» ԱՄՆ-֊ի Քալիֆորնիա նահանում։ 1977 թվականին դարձավ Միջազգային տրանսպերսոնալ միության հիմնադիրներից մեկը։ Ներկայում Քալիֆորնիայի ինտեգրալ հետազոտությունների համալսարանի հոգեբանության ֆակուլտետի պրոֆեսոր է։

Գիտական ներդրում[խմբագրել]

Ստանիսլավ Գրոֆը հետազոտություններ է իրականացել, որոնք վերաբերում էին ԼՍԴ-֊ի ազդեցությանը մարդկային գիտակցության վրա, և մշակել է հոլոտրոպ շնչառության հոգեթերապևտիկ տեխնիկա։ Նա ապացուցում է յուրաքանչյուր մարդու տրասնպերսոնալ ապրումներ ունենալու հնարավորությունը և մշակել է հոգեկանի ծավալուն քարտեզագրում։ Գրոֆը ցույց է տալիս, որ հուզական և հոգեսոցիալական հիվանդությունները ունեն բազմամակարդակ բնույթ, կենսագրական, պրենատալ և տրանսպերսոնալ դինամիկա։ Նա զարգացնում է վարկած, որի համաձայն փսիխոզ համարվող տարաբնույթ վիճակները իրականում հանդիսանում են հոգևոր աճի և հոգևոր վերափոխման ճնգաժամ[1]։

Աշխատություններ[խմբագրել]

  • Realms Of The Human Unconscious: Observations From LSD Research (1975)
  • The Human Encounter With Death (1977) with Joan Halifax
  • LSD Psychotherapy (1980)
  • Beyond Death: The Gates Of Consciousness (1981) with Christina Grof
  • Ancient Wisdom And Modern Science (1984) Edited by Stanislav Grof
  • Beyond the Brain: Birth, Death And Transcendence In Psychotherapy (1985)
  • Human Survival And Consciousness Evolution (1988) Edited with Marjorie L. Valier
  • The Adventure Of Self-Discovery: Dimensions of Consciousness And New Perspectives In Psychotherapy (1988)
  • Spiritual Emergency: When Personal Transformation Becomes A Crisis (1989) Edited with Christina Grof
  • The Stormy Search For The Self: A Guide To Personal Growth Through Transformative Crisis (1990) with Christina Grof
  • The Holotropic Mind: The Three levels Of Human Consciousness And How They Shape Our Lives (1992) with Hal Zina Bennet
  • Books Of The Dead: Manuals For Living And Dying (1993)
  • The Thirst For Wholeness: Attachment, Addiction And The Spiritual Path (1994) by Christina Grof
  • The Transpersonal Vision (1998) book and audio
  • The Cosmic Game: Explorations Of The Frontiers Of Human Consciousness (1998)
  • The Consciousness Revolution: A Transatlantic Dialogue (1999) with Peter Russell and Ervin Laszlo. Foreword by Ken Wilber
  • Psychology Of The Future: Lessons From Modern Consciousness Research (2000)
  • Caterpillar Dreams (2004) with Melody Sullivan
  • When The Impossible Happens: Adventures In Non-Ordinary Reality (2006)
  • The Ultimate Journey: Consciousness And The Mystery Of Death (2006)
  • "New Perspectives in Understanding and Treatment of Emotional Disorders," Chapter 13 in Psychedelic Medicine: New Evidence for Hallucinogens as Treatments, Michael J. Winkelman and Thomas B. Roberts (editors) (2007). Westport, CT։ Praeger/Greenwood.
  • LSD: Doorway to the Numinous: The Groundbreaking Psychedelic Research into Realms of the Human Unconscious (2009)
  • Holotropic Breathwork: A New Approach to Self-Exploration and Therapy (2010)
  • Healing Our Deepest Wounds: The Holotropic Paradigm Shift (2012)

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]