Ստանին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստանին (լատ.՝ stannum` անագ), անագային հրաքար, միներալ սուլֆիդների դասից։ Քիմիական կազմը՝ Cu2FeSnS4։ Պարունակում է 29, 58% Си, 12, 99% Fe, 27, 5% Տո և 29, 8% Տ, ինչպես նաև խառնուրդներ (Zn, Sb, Cd, Pb և Ag)։ Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է (բարձր ջերմաստիճանային ստանին) և տետրագոնային (ցածր ջերմաստիճանային ստանին)։ Հանդիպում են հատիկավոր զանգվածների և երիզների ձևով։ Գույնը՝ պողպատի մոխրագույն։ Կարծրությունը՝ 3-4, 5, խտությունը՝ 4300-4500 կգ/մ3։ Փխրուն է, լավ էլեկտրահաղորդիչ։ Առաջանում է հիդրոթերմալ հանքավայրերում, հազվադեպ՝ պեգմատիտներում և գրեյզեններում, վոլֆրամի, խալկոպիրիտի, կասիտերիտի, սֆալերիտի, խունացած հանքանյութերի և այլ միներալների հետ համատեղ։ Անագի հանքանյութ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png