Ստամոքսադիտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Stomach diagram.svg

Ստամոքսադիտում, գաստրոսկոպիա, ստամոքսի խոռոչի զննում [ստամոքսադիտակի (գաստրոսկոպ) օգնությամբ։ Վերջինս ճկուն խողովակ է, ունի օպտիկական համակարգ՝ բաղկացած կարճակիզակետային ոսպնյակներից և էլեկտրական լամպից (բերանի խոռոչով և կերակրափողով հեշտությամբ և անվնաս անցկացվում է ստամոքս)։ Կիրառում են ստամոքսի ուռուցք, խոցային հիվանդություն կասկածելիս և ստամոքսաբորբի դեպքում՝ ստամոքսի լորձաթաղանթը մանրակրկիտ հետազոտելու նպատակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png