Հրանտ Դինքի անվան հայ երեխաների դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրանտ Դինքի անվան հայ երեխաների դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է2003
Անվանված էՀրանտ Դինք
ՏնօրենՀերիքնազ Ավագյան
Աշակերտներ108
Երկիր Թուրքիա
ՏեղագրությունՍտամբուլ
ՀասցեԹուրքիա, Ստամբուլ, Գում Գափու

Ստամբուլի Հրանտ Դինքի անվան հայ երեխաների դպրոց, գտնվում է Ստամբուլում, (Թուրքիա)։ Գործում է Ստամբուլի Հայ ավետարանական եկեղեցում, 2003 թվականից։ Գտնվում է Ստամբուլի ամենահին հայկական թաղամասերից մեկում՝ Գում Գափուում։ 2010 թվականից կոչվում է Հրանտ Դինքի անունով։

Դպրոցի կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը պաշտոնապես գրանցված չէ, սակայն նրա գործունեությանը Թուրքիայի իշխանությունները չեն խոչընդոտում։ Այնտեղ բոլոր առարկաները դասավանդվում են հայերեն՝ ըստ Հայաստանի Հանրապետության կրթական ծրագրի։ Դասագրքերը ստանում են Հայաստանի սփյուռքի նախարարությունից։ Դպրոցի հատկացրած վկայականով աշակերտները ուսումը կարող են շարունակել Հայաստանում։ Հրանտ Դինքի անվան հայկական դպրոցը միակն է, որտեղ ուսուցանվում է արևելահայերեն։

Նյութական միջոցները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Դինքի սպանությունից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով Թուրքիայի կառավարությունը փոխհատուցում վճարեց Դինքի այրուն, որը նա նվիրաբերեց այս դպրոցին։ Այժմ դպրոցը ֆինանասավորում են որոշ բարերարներ, ինչպես նաև ամսական 60 դոլար են վճարում երեխաների ծնողները։

Ուսուցիչները և աշակերտները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցում սովորում են Հայաստանից Թուրքիա տեղափոխված և այդ երկրում ապօրինի ապրող հայերի երեխաները։ Ուսուցիչները ևս Հայաստանից Թուրքիա տեղափոխված մասնագետներն են։ Դպրոցի տնօրենն է պոլսահայի հետ ամուսնացած նախկին հայաստանցի Հերիքնազ Ավագյանը։ Դպրոցը հիմնադրելու ժամանակ նա եղել է միակ մասնագետը՝ դասավանդելով հայոց լեզու և գրականություն։

2012-ի տվյալներով դպրոցում սովորում է 108 աշակերտ։ Այդ թիվն աճելու միտում ունի։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]