Սվետլանա Խանումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվետլանա Խանումյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 28, 1943(1943-01-28)
ԾննդավայրԽաշթառակ, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2009
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1965)
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների թեկնածու (1988)
Մասնագիտությունասմունքող և փիլիսոփա
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան և Հայաստանի հանրային ռադիո

Սվետլանա Ռուբենի Խանումյան (հունվարի 28, 1943(1943-01-28), Խաշթառակ, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2009[1]), հայ ասմունքող, փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու (1988), դոցենտ (1994)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվետլանա Խանումյանը ծնվել է 1943 թվականին Հայաստանի Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում։ 1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Նույն թվականից աշխատել է ԵՊՀ-ում[2]։

Դերասանական գործունեությունը սկսել է 1960-ական թվականներին։ 1963 թվականին մասնակցել է Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակին նվիրված ասմունքի, 1965 և 1967 թվականներին՝ հանրապետական փառատոն-մրցույթներին, որտեղ արժանացել է ոսկե մեդալի և առաջին կարգի դիպլոմի։ Հանդես է եկել հայական գաղթավայրերում։ Առաջինն է աշխարհիկ բեմ հանել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը»[2][3]։

1996-2003 թվականներին Հանրային ռադիոյով վարել է «Լուսամատյան» հեղինակային ծրագիրը, 2001 թվականից՝ «Երևան» հեռուստածրագրով՝ «Երկիր Նաիրի» պոեզիայի սրահը[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկյան կենսագրական ինստիտուտի «Տարվա կին-2002»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՆՈՒՄՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  2. 2,0 2,1 2,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2007
  3. «Հունվարի 28-ը Սվետլանա Խանումյանի ծննդյան օրն է». Hayern Aysor. 2015 թ․ հունվարի 28. Վերցված է 2018 թ․ հունվարի 28-ին.
  4. Խանումյան, Սվետլանա (1999). Նամակ Նանեին։ Բանաստեղծություններ. Նաիրի. ISBN 9785550011157.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]