Սպունգաձև երկաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպունգաձև երկաթի ստացում

Սպունգաձև երկաթ, երկաթե սպունգ, կտորներով կամ փոշենման ծակոտկեն նյութ, որը պինդ վիճակում անմիջականորեն ստացվում է երկաթի հանքաքարից կամ վերջինիս խտանյութերից՝ դրանցում պարունակվող օքսիդներն ածխածնով կամ ածխածնի օքսիդով վերականգնելու միջոցով։ Սպունգաձև երկաթի ստացման պրոցեսը տեղի է ունենում հեղուկ ֆազի գոյացման ջերմաստիճանից ցածր ջերմաստիճաններում։ Սպունգաձև երկաթը երկաթ Է, որում լուծված է ածխածին՝ հանքաքարի դատարկ ապարի ոչ մետաղական խառնուկներով։ Բոլոր երկրներում սպունգաձև երկաթի ստացման տեղակայանքների գումարային հզորությունը տարեկան 10 մլն տ է (1978

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png