Սպորտային բժշկագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բժիշկները մարզադաշտում առաջին օգնություն են ցուցաբերում վնասվածք ստացած մարզիկին

Սպորտային Բժշկագիտություն, բժշկագիտության բաժին, որն ուսումնասիրում է սիրողական և պրոֆեսիոնալ մարզիկների ֆիզիկական զարգացման, առողջության, օրգանիզմի համակարգերի ֆունկցիոնալ վիճակը, ինչպես նաև սպորտով զբաղվելու հետ կապված հիվանդությունների ու վնասվածքների ախտորոշման, բուժման և կանխարգելման, մարզական ռեաբիլիտացիայի հարցերը, հակադոպինգային հսկողությունը և այլն։

Սպորտային բժշկագիտությունը ձևավորվել է 20-րդ դարի սկզբին։ 1928 թվականին ստեղծվել է Սպորտային բժշկագիտության միջազգային ֆեդերացիան (սկզբնապես՝ ասոցիացիա), որը 1975 թվականին միավորում էր ավելի քան 50 ազգային ֆեդերացիաներ։ Այդ ժամանակից էլ սկսած «Սպորտային Բժշկագիտություն» տերմինը պաշտոնական ճանաչում է գտել։

Որպես ուսումնական առարկա սպորտային բժշկագիտությունը ընդգրկված է ֆիզկուլտուրայի, բժշկական ինստիտուտների և մանկավարժական բուհերի ֆիզկուլտուրայի դաստիարակության ֆակուլտետների ուսումնական պլաններում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։