Անհանգ ոտանավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սպիտակ ոտանավորից)

Անհանգ ոտանավոր, չափածո ստեղծագործություն, որը չունի տողերի համահնչուն վերջավորություններ՝ հանգեր։ Այս տերմինի օգտագործումն հնարավոր է միայն այն ազգային պոեզիայի համար, որոնց համար և չափը և հանգը համարվում են համակարգի բնորոշ առանձնահատկություն։ Այսպես հին հունական պոեզիայում հանգի նման մի բան է առաջանում որպես բացառություն և ընդունված չէ սպիտակ ոտոնավորի մասին խոսել։

Անհանգ ոտանավորի օրինակ են ողջ անտիկ պոեզիան, ժողովրդական վիպերգությունները, բանահյուսական տարբեր ժանրերի ստեղծագործությունները։ Սակայն միջին դարերում էլ գրվել են անհանգ ստեղծագործություններ, հիմնականում՝ չափածո պիեսներ. օրինակ՝ Շեքսպիրի ողբերգություններն ու կատակերգությունները, Ա. Ս. Պուշկինի «Բորիս Գոդունովը» և այլն։ Ժամանակակից անհանգ չափածոն պայմանականորեն կոչվում է նաև սպիտակ ոտանավոր։ Սպիտակ ոտանավորի օրինակներ ունեն Ե. Չարենցը, Պ. Սևակը, Վ. Դավթյանը և ուրիշներ։

Խելքըս հալվում է ոսկորներիս մեջ,
Հալվում ու հոսում արյան պես անգույն`
Իմ ոսկորները դարձնելով ասես սպիտակ երակ։
Ու ես դառնում եմ… համատարած սիրտ.
Շարժումներս ամեն` սրտի բաբախում,
Բոլոր ձևերըս` շարժումներ սրտի…

Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես…

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Белый стих // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, էջ 18


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 422