Սպիտակ լոտոս (աղանդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակլոտոսցիներ

«Սպիտակ Լոտոս» (ավանդական չինարեն՝ 白蓮敎, պարզեցված չինարեն՝ 白莲敎, փինյին՝ Báiliánjiào [բայլյանցզյաո]), բուդդայական գաղտնի կրոնական և քաղաքական շարժում Հյուսիսային և Կենտրոնական Չինաստանում XII—XIX դարերի սկզբին։

Առաջացել է «Լոտոսի ընկերությունից» (հիմնվել էր 402 թվականին)։ Կազմված էր գլխավորապես գյուղացիներից և արհեստավորներից։ XIV դարի 2-րդ կեսին աղանդը գործուն մասնակցություն է ունեցել մոնղոլական Ցուան դինաստիայի դեմ զինված պայքարին։

«Սպիտակ Լոտոսը» բազմիցս բարձրացրել է գյուղացիական ապստամբություններ (1406, 1418, 1505, 1566, XVII դարի 20-ական թվականներին և այլն)։ Ամենահզոր ապստամբությունը 1796—1805 թվականին էր, որը ճնշելու ժամանակ մանջուր և չին իշխանությունները մահապատժի ենթարկեցին շարժման ավելի քան 20 հազար անդամի։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 74