Սպիտակեցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպիտակեցում,

  1. Սննդի արդյունաբերության մեջ, մրգի և բանջարեղենի մշակում տաք ջրով։ Սպիտակեցրած միրգը և բանջարեղենը պահպանում է մգանալուց, մրգի բուսական բջիջները շաքարի մոլեկուլների համար դարձնում թափանցելի, որը հեշտացնում է մուրաբայի եփելը։ Սպիտակեցումը կիրառվում է նաև չամիչի պատրաստման ժամանակ, աղանդերային և օրդինար գինիների արտադրությունում՝ խաղողը թառամեցնելու (1—3 րոպե սպիտակեցման ենթարկվելուց հետո դրա տևողությունը կրճատվում է 2—3 անգամ) համար։
  2. Կաշվի արտադրության մեջ, կաշվի ներսի կողմից (մորթափառից) ենթամաշկային ցանցաշերտի հեռացում։ Սպիտակեցման ենթարկելուց հետո մորթափառի մակերեսը դառնում է շատ հարթ, իսկ ապրետավորումից և ողորկումից հետո՝ փայլուն։ Կաշին սպիտակեցնում են նաև հաստությունը ըստ մակերեսի հավասարեցնելու համար, ինչպես նաե երեսի կողմից ծածկապատելու դեպքում, երբ հղկումով արատները չեն վերացվում։