Սպիտակավոր վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակավոր վանք
Եկեղեցի

Եկեղեցին

Տեղադրություն Հայաստան Հայաստան Վայոց Ձորի մարզ, Վերնաշեն գյուղ
Աշխարհ Սյունիք
Երկիր Հայաստան Հայաստան
Պատմական երկիր Զաքարյան Հայաստան
Կրոնադավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պատմություն
Պահվող մասունքներ Գարեգին Նժդեհի աճյունը
Ճարտարապետություն
Կարգավիճակ Կանգուն
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 13-րդ դար
Կառուցման ավարտ 14-րդ դար
Շինանյութ Սպիտակավուն ֆելզիտ
##Սպիտակավոր վանք (Հայաստան)
Set01-church1.svg
##Սպիտակավոր վանք (Վայոց Ձորի մարզ)
Set01-church1.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանք (երբեմն՝ Ծաղկավանք), հայկական վանքային համալիր Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7 կմ հյուսիս։

[խմբագրել] Ճարտարապետություն

Բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից և համալիրը շրջանցող ամրոցապատերից։ Տեղանքը մասնատված է անդնդախոր կիրճերով, մոտակա բարձունքի գագաթին պահպանվել են Բոլորաբերդ ամրոցի ավերակները։ Համալիրի շենքերը կառուցված են սպիտակավուն սրբատաշ ֆելզիտից։ Մատենագրական տեղեկություններ չեն պահպանվել։ Ըստ պատերին եղած արձանագրությունների, համալիրի միակ եկեղեցին հիմնադրել է Եաչի իշխանը (մահացել է 1318թ.-ին), և շինարարությունը 1321թ.-ին ավարտել է նրա որդին։ Եկեղեցու միակ մուտքը արևմուտքից է, որի ճակատակալ քարին պատկերված Աստվածամոր բարձրաքանդակը հայկական միջնադարյան քանդակագործական արվեստի նշանավոր նմուշներից է։ Եկեղեցին հարուստ է սյուժետային բարձրաքանդակներով, ուշագրավ են Եաչի իշխանի և նրա որդի Ամիր Հասանի կտիտորական կոմպոզիցիան (այժմ՝ Էրմիտաժում, Սանկտ-Պետերբուրգ) և Ամիր Հասանի որս անելու պատկերը (այժմ՝ Հայաստանի պատմության պետական թանգարանում, Երևան)։ Պատկերաքանդակներ են եղել նաև եկեղեցու ներսում («Դեիսուս» կոմպոզիցիան և գմբեթի ներսում ավետարանիչների խորհրդանշաններով շրջապատված Քրիստոսի կիսաքանդակը)։ Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը, որը կառուցվել է 1321-1330թթ.-ին։ Գավթի արևմտյան պատին հպված է յուրօրինակ հորինվածք ունեցող եռահարկ զանգակատունը (1330թ.-ին կառուցել են Հովհաննես և Թաձնա ամուսինները)։ Պահպանվել են նաև ուշ շրջանի պարսպապատերի մնացորդները, որոնցից ներս տեղավորված են եղել միաբանության բնակելի շենքերը և գերեզմանոցը։ Վանքի պատերի տակ գտնվում է հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանը: Հունիսի 17-ին (տապանաքարի տեղադրման ամսաթիվն է), աշխարհի տարբեր անկյուններից, հայերը գալիս և ուխտագնացություն են կատարում Վերնաշեն գյուղից մինչև Սպիտակավոր: Սպիտակավոր վանքի մոտակայքում են նկարահանվել “Մենավոր ընկուզենի” ֆիլմի որոշ դրվագները:

Հնում Սպիտակավոր, Արկազիի Սուրբ Խաչ և Թանադե վանքերը կրակի լույսի ազդանշաններով կապակցվում և լուրեր էին փոխանցում իրար:

Գարնանը վանքի շուրջը ծաղկում են անթիվ անհամար ծաղիկներ, և նրանց մեջ վանքը ինքն էլ ծաղկի է նմանվում, այդ պատճառով Սպիտակավոր վանքը ժողովուրդը անվանում է նաև Ծաղիկի վանք:

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով