Սպիտակավոր եկեղեցի (Աշտարակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակավոր եկեղեցի
Սպիտակավոր եկեղեցին

##Սպիտակավոր եկեղեցի (Աշտարակ) (Հայաստան)
Set01-church1.svg
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Հայաստան Հայաստան Արագածոտնի մարզ, Աշտարակ
Կոորդինատներ 40°17′58.66″ հս. լ. 44°21′55.5″ ավ. ե. / 40.299628, 44.36541740°17′58.66″ հս. լ. 44°21′55.5″ ավ. ե. / 40.299628, 44.365417
Տարածք Հայաստան
Մարզ Արագածոտնի մարզ
Հոգևոր կարգավիճակ Չգործող
Ներկա վիճակ Կիսավեր
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 5-րդ դար
Կառուցման ավարտ 6-րդ դար
Commons-logo.svg Վիքիպահեստում

Սպիտակավոր եկեղեցին գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։ Կառուցվել է V-VI դդ, վերակառուցվել՝ XIII -XIV դարերում։ Միանավ է, քառանկյուն և կամարաձև ծածկով։ Ներկայումս Սպիտակավոր եկեղեցին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրվել է Հայ Առաքելական եկեղեցուն։ Նախատեսվում է, որ այն ամբողջությամբ կվերականգնվի մինչև 2015 թ սեպտեմբերը։

Անվան ծագումը[խմբագրել]

Ըստ ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։ Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը [1]։

Պատկերասրահ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]