Սպիով դեմքը (ֆիլմ, 1932)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Սպիով դեմքը Scarface: The Shame Of The Nation |
|
| Ժանր | դրամա, գանգստերական |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 1932 |
| Լեզու | անգլերեն իտալերեն |
| Ռեժիսոր | Հովարդ Հոուքս Ռիչարդ Ռոսսոն |
| Պրոդյուսեր | Հովարդ Հոուքս Հովարդ Հյուզ |
| Սցենարիստ(ներ) | Բեն Հեխտ Արմիթեջ Թրեյլ (գրվածք) |
| Դերակատարներ | Պոլ Մունի Էնն Դվորակ |
| Օպերատոր | Լի Հարմս Ուիլյամ Օ'Քոննել |
| Ընկերություն | The Caddo Company United Artists |
| Տևողություն | 93 րոպե |
| IMDb | ID 0023427 |
«Սպիով դեմքը», 1932 թվականին ռեժիսոր Հովարդ Հոուքսի նկարահանած գանգստերական ֆիլմ:
Բովանդակություն |
[խմբագրել] Սյուժե
Ֆիլմը սկսվում է Չիկագոյի Սաութ-Սայդ քաղամասի քրեական աշխարհի պարագլխի սպանությունով: Ամեն ինչ տանում է նրան, որ սպանությունը կատարվել է նրա թիկնապահ, իտալոամերիկացի Տոնի Կամոնտեի կողմից: Սպանության պատվիրատուն մեկ այլ քրեական հեղինակություն բոս Ջոննի Լովոն է, ով դրանից հետո առաջարկում է Տոնիին դառնալ իր «աջ թևը»:
Ոչ սովորական դաժանությամբ Տոնին հաստատում է իր հեղինակությունը այդ թաղամասում, իսկ այդ ընթացքում փորձում է սիրավեպի մեջ մտնել Լովոյի ընկերուհու` Պոպպի հետ: Չանսալով Ջոննի Լովոյի հեղինակությանը, նա փորձում է իր ձեռքը վերցնել քաղաքի մի մասը: Տոնին վստահ է, որ զենքի ուժով նա կարող է լուծել ամեն հարց ...
[խմբագրել] Դերերում
- Պոլ Մունի — Տոնի Կամոնտե
- Էնն Դվորակ — Չեսկա Կամոնտե
- Կարեն Մոռլի — Պոպպի
- Օսգուդ Պերկինս — Ջոննի Լովո
- Հենրի Գորդոն — Բեն Գուարինո
- Ջորջ Ռաֆթ — Ջինո Ռինալդո
- Վինս Բարնետտ — Անջելո
- Բորիս Կառլոֆֆ — Հաֆնի
- Ինես Պալանգե — միսսիս Կամոնտե
- Էդվին Մաքսվելլ — ոստիկանապետ
[խմբագրել] Հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին
- Ֆիլմի գլխավոր հերոսը նմանեցրած է այդ ժամանակների հայտնի գանգստեր Ալ Կապոնեին, ում երբեմն անվանում էին Scarface` «Սպիով դեմք».
- Ըստ պատմվող լեգենդի ֆիլմի սցենարիստ Բեն Հեխտը իր լրագրող աշխատելու տարիներին ծանոթ է եղել Չիկագոյի շատ գանգստերների հետ, այդ թվում Ալ Կապոնեի, և նկարահանումների ժամանակ նրա տուն են այցելել Ալ Կապոնեի մարդիկ և հարցրել են թե արդյոք ֆիլմի գլխավոր հերոսին ի նկատի չի ունեցել հենց Ալ Կապոնեին: Սակայն նա պատասխանել է, որ որպես նախատիպ ինքը վերցրել է երկու այլ գանգստերների` Ջիմ Կոլոսիմոյի և Չառլզ Դիոն Օ'Բեննիոնին: Իսկ նրանց այն հարցին թե ինչու է այդ դեպքում ֆիլմը անվանվում Սպիով դեմքը, Հեխտը պատասխանել է, որ դիտողները կարծեն թե խոսքը Ալ Կապոնեի մասին է, դա արված է ուղղակի ֆիլմի եկամուտը ապահովելու համար: Պատմում են նաև, որ Ալ Կապոնեին շատ է դուր եկել այս ֆիլմ, և նա իր մոտ ունեցել է ֆիլմի բնօրինակ ժապավեններից մեկը.
- 1983 թվականին չնայած շատ կինոքննադատների հակասական կարծիքներին, Բրայան դե Պալման նկարահանել է ֆիլմի ռիմեյքը` «Սպիով դեմքը», ուր գլխավոր հերոս Տոնի Մոնտանային փայլուն մարմնավորել է Ալ Պաչինոն.
- Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում, որպես գանգստերական ֆիլմ 6-րդն է իսկ 1983 թվականի «Սպիով դեմքը» նույն ցանկում 10-րդն է.
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցուցակում Տոնի Կամոնտեն որպես բացասական հերոս 47-րդն է.
- Ֆիլմը 1994 թվականին ընդգրկվել Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում.