Սպինինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպինինգի նետում
Սպինինգ

Սպինինգ (անգլ.՝ spinning, < spin — պտտվել), գիշատիչ ձկներ որսալու մարզական սարք։ Բաղկացած է կարթաձողից (երկարությունը մինչև 3,5 մ), կոճից, կարթաթելից և գդալի կամ ձկան նմանությամբ արհեստական փայլախայծից։

Փայլախայծը նետում են նախատեսված կետը և ձգում կարթաթելը՝ փաթաթելով կոճին, որից խայծը ստանում է շարժվող ձկան տեսք ու հրապուրում որսին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 72