Սպերմացետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոմ

Սպերմեցետ (հուն.՝ , олёрца — սերմ և xrjtos — ծովային հսկա կենդանի, կետ), մոմանման նյութ, ստացվում է կաշալոտի գլխի մեծ ֆիբրոզային պարկի հեղուկ կենդանական մոմի սառեցումից։ Զայնահաղորդիչի դեր է կատարում էխոլոկացիայի ժամանակ։ Սպերմեցետի գլխավոր բաղադրիչը պալմիտինաթթվի և ցետիլ սպիրտի էսթերն է։ Սպիտակ թիթեղային բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 53—54°C։ Հնում սպերմեցետը համարվել է կաշալոտի սերմը (այստեղից անվանումը)։ Նախկինում սպերմեցետից պատրաստել են մոմեր, այժմ այն օգտագործվում է որպես քսանյութ և քսուքների հիմք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png