Սպերմատոգենեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպերմատոգենեզը կամ արական սեռական բջիջների ձևավորումը, տեղի Է ունենամ սերմնարաններում չորս փուլերով՝ բազմացում, աճ, հասունացում և վերափոխում: Դա տեղի է ունենում սերմնարանների խողովակների հատուկ գոտիներում, որոնցում բջիջները տեղավորված են խտացած շրջանակներով: Յուրաքանչյուր գոտում տեղավորված են զարգացման որոշակի փուլում գտնվող բջիջները: Սերմնատար խողովակների վերջույթներում տեղավորված է բազմացման գոտին, որում գտնվող բջիջները կոչվում են սպերմատոգոնիումներ. որոնք բաժանվում են միտոզի ճանապարհով: Հաջորդ գոտին աճման գոտին է, որում կենտրոնացված բջիջները կոչվում են սպերմատոցիտներ:
Սպերմոտոգոնիումները և սպերմատոցիտները քրոմոսոմների դիպլոիդ (2ո) քանակ են պարունակում:
Սերմնատար խողովակների կենտրոնում գտնվում է հասունացման գոտին: Հասունացման փուլում քրոմոսոմների թիվը հաջորդական երկու բաժանումներից հետո կրճատվում է և դառնում Է հապլոիդ (ո):
Հասունացման առաջին բաժանումից առաջացած բջիջները կոչվում են երկրորդ կարգի սպերմատոցիտներ, իսկ երկրորդ բաժանումից հետո, երբ տեղի է ունենում քրոմոսոմների լրիվ ռեդուկցիա՝ սպերմատիդներ:
Այսպիսով, առաջնային դիպլոիդ սեռական բջիջները` սպերմատոգոնիումները, մի շարք միտոտիկ բաժանումներից հետո սկիզբ են տալիս հատուկ բջիջների՝ սպերմատոցիտների (2ո): Յուրաքանչյուր սպերմատոցիտ ոչ երկարատև աճից հետո անցնում է մեյոտիկ բաժանում, որի հետևանքով նրանցից առաջանում են չորս միաչափ հապլոիդ բջիջներ` սպերմատիդներ: Սրանք առանց հետագա բաժանումների վերափոխվում են սպերմատոզոիդների և դուրս են գալիս սերմնատար խողովակով: