Սպառողական վարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպառողական վարկ, վարկ, որը տրամադրվում է բնակչությանը սպառման ապրանքներ գնելու կամ կենցաղային ծառայությունների դիմաց վճարելու համար։ Այն արտահայտվում է առևտրական ձեռնարկությունների (գնված ապրանքների դիմաց վճարման հետաձգում), բանկերի և վարկաֆինանսային այլ հիմնարկների վարկերի ձևով։ Բանկը տրամադրում է տարեկան 14-16 և ավելի տոկոսադրույքով։ Տրամադրված վարկի դիմաց չվճարելիս, վարկավորվող իրի սեփականության իրավունքն անցնում է բանկին և վաճառվում պետական կամ մասնավոր աճուրդով։ Տնտեսական ճգնաժամերի և գործազրկության աճի շրջանում վարկային պարտքի հետևանքով ցածր եկամուտներ ունեցող աշխատավորները սնանկանում են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 56