Սպանված աղավնի (վիպակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպանված աղավնի (այլ կիրառումներ)
Սպանված աղավնի
ՀեղինակՆար-Դոս
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1889

«Սպանված աղավնի», հայ գրող Նար-Դոսի վիպակ։ Այս վեպը ստեղծելու միտքը Նար-Դոսը երկար տարիներ է փայփայել, բայց գրել է 1889 թվականին։ Նար-Դոսի «Սպանված աղավնի» վիպակ գեղարվեստական մի ամփոփ կառույց է։ Վիպակի մեջ բացակայում է, երկարաբանությունն ու ռոմանիկական հանդիսավորություն, որ բնորշ է Նար-Դոսին, փոխարեն տեղ է գտել հեղագիտական չափի ուժը[1]։

Առաջին անգամ բեմադրվել է 1908թ․ դեկտեմբերի 1-ին, Թիֆլիսում։

Վիպակի հիման վրա 2009 թվականին նկարահանվել է համանուն ֆիլմը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիշերվա ժամը 2-ին Միքայելի տուն է գալիս Գարեգին Սիսակյանը և հայտնում, որ նշանվել է Սառա անունով մի աղջկա հետ, ում հայրն իր հոր մոտ ընկերն էր։ Միքայելը տեղեկանում է, որ ինքը նորապսակ զույգի խաչեղբայրն է լինելու։ Շաբաթ երեկոյան Գարեգինը Միքայելին տանում է Սառայի տուն, որպեսզի ծանոթացնի իր նշանածի հետ։ Սառան վիճել էր մոր հետ, իսկ Գարեգինի անտեղի հարցերը վիրավորում են Սառային և նա բղավում ու հեռանում է։ Սառայի հեռանալուց հետո Գարեգինը սկսում է զրուցել Սառայի հոր՝ Բաղիրյանի հետ։ Անցնում է մոտ մեկ ամիս, բայց Միքայելը Գարեգինին չի հանդիպում։ Բայց մի երեկո հայտնվում է Գարեգինը և հայտնում Միքայելին, որ պատրաստվում է ամուսնանալ Սառայի հետ։ Ամուսնությունից հետո Գարեգինը թողնում է պաշտոնը և կնոջ հետ հեռանում քաղաքից։

Երկրորդ մաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցել էր բավականին ժամանակ, բայց Միքայելը դեռ չէր հանդիպել Գարեգինին և տեղեկություն չուներ նրանից։ Նոյեմբերի մի ցուրտ գիշեր էր, երբ Միքայելը բավականին ուշ եկավ տուն և տեսավ իր անկողնուն պառկած Ռուբեն Թուսյանին՝ իր դասընկերոջը։ Երկար զրույցից պարզ դարձավ, որ Ռուբենը երկար ժամանակ է՝ թողել է ուսումը և ապրում է Պետերբուրգում։ Նամակ էր ստացել հոր մահամերձ լինելու մասին և եկել էր Կովկաս, որպեսզի մեկներ Թիֆլիս։ Մի օր Ռուբենը հանձնում է Միքայելին Սպանված աղավնին խորագրով մի գրություն, որի գլխավոր հերոսը հենց ինքն էր՝ Ռուբեն Թուսյանը։ Գրվածքի սյուժեն հետևյալն էր. սրանից մի քանի տարի առաջ ամռանը, օգտվելով արձակուրդից, Ռուբենը գնում է իր հորեղբոր մոտ՝ ամառանոց։ Իր հետ տանում է նաև իր շանն ու հրացանը։ Ամեն օր գնում էր որսի և հանկարծ մի օր հանդիպում է մի աղջկա ու սիրահարվում։ մի ր Սառան ու Թուսյանն գնում են որսի, և Թուսյան սպանում մի աղավնու։ Տեսնելով սպանված աղավնուն՝ աղջիկն ընկնում է մտատանջության մեջ և իրեն նմանեցնում է աղավնուն։ Նա աղավնու և իր միջև, թերևս անգիտակցաբար, մի նմանություն էր տեսնում և լալիս է ոչ թե այն անմեղ թռչունի սպանությունը, այլ իր «կուսության» սպանությունը։ Հեռանալով ամառանոցից՝ որոշ ժամանակ նամակագրություն ունեին իրար հետ, որը գնալով նվազեց և վերջիվերջո դադարեց իսպառ։ Կյանքն առավ հեղինակին իր հորձանուտ ալիքների մեջ և ժամանակ բերեց անխուսափելին՝ մոռացումը։

Հաջորդ օրը Թուսյանը կրկին վերադառնում է Միքայելի տուն և հայտնում, որ հետաձգել է մեկնումը, քանի որ հանդիպել է իր գրվածքի գլխավոր հերոսուհուն՝ «սպանված աղավնուն», որին տվել էր Միքայելի հասցեն։ Հաջորդ օրը Միքայելի մոտ է գալիս Գարեգինը։ Նա պատմում է Միքայելին, որ Սառան տեսնելով Թուսյանին, կրկին վրեժ լուծելու մոլուցքով էր բռնկվել։ Նա նույնիսկ երեխա ուներ Թուսյանից, որին ինքը խեղդամահ էր արել։ Եվ այժմ կրկին տեսնելով իր առաջին սիրուն, վրեժ էր ցանկանում լուծել նրանից Գարեգինի միջոցով։ Գարեգինը խնդրեց Միքայելին, որպեսզի նա հեռացնի Թուսյանին քաղաքից և խոսի Սառայի հետ։ Միքայելի զրույցը չի ստացվում Սառայի հետ։ Հաջորդ օրը Սառան գալիս և Միքայելի տանը պարպում է ատրճանակը՝ Թուսյանին սպանելու անկնկալիքով։ Բայց նույն օրը նրան տեղափոխում են ծննդատուն և վաղաժամ ծննդաբերությունից մահանում է։ Թուսյանը Սառայի մահվանից հետո հեռանում է և հետո լսում են, որ նա հարբեցող և ինտիլիգենտ մուրացիկ է դարձել[2]։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սառա - գլխավոր հերոսուհի
  • Ռուբեն Թուսյան - Սառայի սիրեցյալը
  • Գարեգին Սիսակյան - Սառայի ամուսինը
  • Միքայել Մարգարյան - Թուսյանի և Գարեգինի ընդհանուր ընկերը
  • Սարումյան - Թուսյանի ընկերը, ում կնոջ հետ նա սիրաբանում էր
  • Բաղիրյան - Սառայի հայրացուն
  • Սալոմե - Սառայի հայրացուի կինը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Սպանված աղավնին
  1. Սաֆարյան, Վազգեն (2021). Գրողի և կերպարի անհատականությունը. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջ 283.
  2. Նար-Դոս (1990). Երկերի ժողովածու երրորդ հատորով. Երևան: «Խորհրդային գրող». էջեր 517–593.