Սոֆի Դևոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆի Դևոյան
Ծնվել էհուլիսի 8, 1949(1949-07-08) (74 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ (1967)
Մասնագիտությունդերասանուհի, պարուհի և պարուսույց
ԱշխատավայրՀայաստանի պարի պետական անսամբլ
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
և Մովսես Խորենացու մեդալ

Սոֆի Արայի Դևոյան (հուլիսի 8, 1949(1949-07-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պարուհի, պարուսույց, դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1984)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1961-1967 թվականներին սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի բաժնում։ 1967-1990 թվականներին՝ Հայաստանի Պարի պետական անսամբլի պարուհի, մենակատար։ 1986 թվականից աշխատել է Պարի պետական համույթում՝ որպես պարուսույց։ Ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր երկրների բեմերում՝ Օլիմպիա, Գրանդ օպերա, Մետրոպոլիտեն օպերա, Կարնեգի Հոլլ և այլն[1]։ 1993 թվականին հիմնադրել է «Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի թատրոնը»»։

Մենապարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սուսերով պարը»
  • «Շալախո»
  • «Ուզունդարա»
  • «Ղարաբաղի եղնիկ»
  • «Սայաթ-Նովա»
  • «Ադրբեջանական»
  • «Խաղողի պար»
  • «Գնչուական»
  • «Սյուիտ»
  • «Չինար ես»

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականից «Պարի և հոգու թատրոն»ի հիմնադիր-ղեկավարն է։ Բեմադրել է մի քանի բեմադրություններ`

  • «Կոմիտասը մեր աչքերով»
  • «Ամարաս»
  • «Ազնվության ակնթարթներ»
  • «Ընդդիմություն»
  • «Ազնավուրյան ակնթարթներ»
  • «Ես հավատում եմ», սյուիտ նվիրված Փարաջանովին

Սոֆի Դևոյանի «Սամսարա» պարը՝ Լոզանի միջազգային փառատոնում արժանացել է բարձր գնահատականի։

1995 թվականին ստեղծել է նոր ոճ, որտեղ չկա զգեստ, դեմք, կան միայն ոտքեր և ձեռքեր։ Այդ ոճի մեջ արտացոլվում է հայկական մանրանկարչությունը և փիլիսոփայությունը։ 1994 թվականին ստեղծել է մշակույթի կենտրոն, որտեղ գործում են բազմաթիվ պարային խմբակներ, ինչպես նաև մանկական անսամբլներ։

Նկարահանվել է «Կամոյի վերջին սխրանքը» ֆիլմում։ 2009 թվականից համագործակցել է «Արմենիա» հեռուստաընկերության հետ, որտեղ խաղացել է մի քանի հեռուստասերիալներում` «Կյանքի գին 1, 2», «Վերադարձ», «Բախտաբեր»[2]։

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կյանքի գինը 1, 2»
  • «Վերադարձ»
  • «Բախտաբեր»
  • «Խաչվող հետքեր»
  • «Պահանջվում է միլիոնատեր»
  • «Մամա»
  • «Վենդետտա»
  • «Երանի»
  • «Մոռացված կանգառը»
  • «Երևի»
  • «Ախթամար»

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Սոֆի Դևոյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  3. Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին