Սոփո Նիժարաձե
| Սոփո Նիժարաձե სოფო ნიჟარაძე |
|
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ի ծնե անուն | Սոֆիո Նիժարաձե (სოფიო ნიჟარაძე) |
| Նա. հայտնի է որպես | Սոֆիա Նիժարաձե (София Нижарадзе) |
| Ծնված | Փետրվարի 6, 1986 Թբիլիսի, |
| Երկիր | վրացի |
| Ժանրեր | փոփ |
| Մասնագիտություն | Երգչուհի, երգահան, դերասանուհի |
Սոփո Նիժարաձեն (վրացերեն՝ სოფო ნიჟარაძე; ռուս.՝ София Нижарадзе; ծն. փետրվարի 6, 1986) վրացի երգչուհի, դերասանուհի և երգահան է որ ներկայացնելու է Վրաստանը Եվրատեսիլ 2010-ին Օսլոյում «Shine» («Փայլ») երգով։[1]
Բովանդակություն |
[խմբագրել] Կեսնագրություն
Ծնված Թբիլիսիում, Սովետական Վրաստանում, Սոփոն գերազանց ավարտել է երաժշտական համալսարանը և հաճախել Գնեսինի անվան ռուսական երաժշտական ակադեմիան։ Տասնմեկ տարեկանում ընտրվել է ֆրանսիացի լրագրող Բերնար Պիվոյի կողմից կատարելու ֆրանսիական «Douce France» («Փափուկ Ֆրանսիա») երգը, TV5 Փարիզում։ Տասնյոթ տարեկանում, Սոփոն շահել է մի քանի միջազգային մրցանակներ երիտասարդ երգչուհիների համար, ներառյալ «Բրավո, Բրավիսիմո» մրցանակը Մինի Լա Սկալա, Իտալիայում։ Նա մասնակցել է մի քանի փառատոնների Ռուսաստանում, Թուրքիայում, Իտալիայում, Լատվիայում և Վրաստանում։
2001 թվականից ի վեր, Նիժարաձեն վրացական ազգային ֆիլհարմոնիայի մենակատար է։ 2003 թվականին, նա կատարել է Ջուլիետայի դերը (Ռոմեո և Ջուլիետա) ռուսական ակադեմիական երաժշտական թատրոնում։ 2004 թվականին, գլխավոր դեր է ստացել Ժերար Պրեսգուրվիչի երաժշտական թատրոնում։ 2005 թվականին, Սոփոն հաջողության է հասել «Նոր Ալիք» փառատոնում Յուրմալայում, (Լատվիա)։[2]
Սոփոն գրում է երգեր վրացերենով, ռուսերենով և անգլերենով։
[խմբագրել] Դերեր
- Երաժշտական թատրոն Svadba Soek (Կետեվան - գլխավոր դեր)
- Երաժշտական թատրոն Ռոմեո և Ջուլիետա - Ջուլիետա
- Երաժշտական թատրոն Hello, Dolly
[խմբագրել] Ալբոմներ
- "Where are you..." (2008)
- My Dream
- Every Moment
- Where Are You...
- Leave Me Alone
- I'm Running Away
- Over and Over
- Leave Me Alone (rmx)
- Over and Over (rmx)
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Sopho Nizharadze to represent Georgia at 2010 ESC. Georgian Public Broadcasting. Հունվարի 16, 2010
- ↑ Sopho Nizharadze to represent Georgia in Oslo!. Եվրատեսիլ։ Հունվարի 17, 2010