Սուր գաստրոէնտերիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուր գաստրոէնտերիտը (ստամոքսաաղիքաբորբ) երեխաների մոտ հանդիպող ամենատարածված հիվանդություններց մեկն է։ Ընդհանրապես սա 5-7 օր տևող ինքնակարգավորվող հիվանդություն է և, այդ պատճառով, բուժման գլխավոր նպատակն է հանդիսանում օրգանիզմը ջրազրկումից, նյութափոխանակության հետևանքով տեղի ունեցող թթվեցումից և էլեկտրոլիտային խանգարումներից պաշտպանելը։ Մեղմ կամ չափավոր ջրազրկմամբ ՍԳ-ի դեպքերի մեծամասնությունը կարելի է բուժել բերանային դեհիդրացիայի միջոցով։ Չնայած որ ապացուցված է բերանային դեհիդրացիայի արդյունավետությանը, այն մնում է ոչ ամբողջությամբ օգտագործվող։ Դրա հիմնական պատճառը այն է, որ բերանային դեհիդրացիան ոչ նվազեցնում է աղիքային շարժումների հաճախությունը և հեղուկի կորուստը, ոչ էլ կարճացնում է հիվանդության տևողությունը, ինչը նվազեցնում է նրա ընդունումը և բերում է լրացուցիչ բուժման նկատմամբ հետաքրքրություն։

Պատահական վերահսկվող փորձերի (ՊՎՓ) որոշ մետա-վերլուծությունների ապացուցված արդյունքները սուր ջրային փորլուծության բուժման մեջ (Huang et al. 2002) անփոփոխ ցույց են տվել հաստատուն էական ազդեցություն և որոշ պրոբիոտիկ շտամերի չափավոր կլինիկական ազդեցություն հիմնականում ռոտավիրուսների և նորածինների ու փոքր երեխաների մոտ։ Բացառապես միայն 2 մետա-վերլուծություններ են կենտրոնացվել միայն մեկ պրոբիոտիկ միկրոօրգանիզմի ազդեցության վրա և հայտնաբերել են Lactobacillus GG և Saccharomyces boulardii օգտակար ազդեցությունները։ Ընդհանրապես պրոբիոտիկների օգտակար ազդեցությունները սուր վարակիչ փորլուծության բուժման վերահսկման մեջ թվում է թե

(1) չափավոր են,

(2) շտամերից կախված,

(3) չափաբաժնից կախված (1010–1011 գաղութ-ձևավորող միավորների (ԳՁՄ) դեպքում ավելի մեծ է),

(4) կարևոր են ջրային փորլուծության և վիրուսային գաստրոէնտերիտի դեպքում, բայց ոչ ինվազիվ բակտերիալ փորլուծության դեպքում,

(5) առավել ակնհայտ են, երբ պրոբիոտիկներով բուժումը սկսվում է հիվանդության վաղ փուլերում

(6) առավել ակնհայտ են զարգացած երկրներում ապրող հիվանդների մոտ։

Ներկայացնելով մատչելի փաստերը՝ ԵՄԳՀՍԽ-ն, Մանկաբուժական Վարակային Հիվանդությունների Եվրոպական Խորհուրդը (ՄՎՀԵԽ) և Հետազոտողների Աշխատող Խումբը վերջերս հաստատեցին, որ ընտրված պրոբիոտիկները, ըստ շտամերի և հիվանդների խմբի, կարող են օգտագործվել երեխաների ՍԳ-ի վերահսկման ժամանակ՝ որպես դեհիդրացիոն բուժման լրացում։ Այդ ընտրված պրոբիոտիկները օժտված են ապացուցված կլինիկական արդյունավետությամբ (e.g., Lactobacillus GG, S. boulardii) և կարգավորվում են համապատասխան չափաբաժնով։ Այլ պրոբիոտիկ շտամերը նույնպես կարող են օգտագործվել, սակայն միայն այն պայմանով, որ նրանց արդյունավետությունը փաստագրվի բարձր որակի ՊՎՓ–ում։

Խորհուրդների մեկ այլ խումբ գալիս է Առողջության և Կլինիկական Բարելավման Ազգային Ինստիտուտից (ԱԿԲԱԻ) (Կանանց և Երեխաների Առողջության Ազգային Համագործակցության Կենտրոն 2009)։ ԵՄԳՀՍԽ/ ՄՎՀԵԽ-ի ցուցումների նման, այս ցուցումների շարքը հիմնված է համախմբորեն ուսումնասիրված ամենամատչելի փաստերի վրա։ ԱԿԲԱԻ-ի տվյալներից կարելի է եզրակացնել, որ բարձր որակի համակարգված դիտարկումների մեջ կա փաստ, որը ցույց է տալիս, որ պրոբիոտիկ բուժումը ունի օգտակար ազդեցություն փորլուծության տևողության կարճեցման և օրգանիզմից նյութափոխանակության արգասիքների դուրս բերման հաճախականության նվազման վրա։ Ինչևէ, ի հակասություն ԵՄԳՀՍԽ/ ՄՎՀԵԽ-ի ցուցումների, ԱԿԲԱԻ-ի դիրքը այն է, որ, չնայած որոշ կլինիկական օգուտների ակնհայտությանը, ներկայումս հարմար չէ խորհուրդ տալ պրոբիոտիկների օգտագործումը։ Հարկ է նշել, որ ԱԿԲԱԻ-ի ցուցումները ուղղված են Մեծ Բրիտանիայի առողջապահության ոլորտի մասնագետներին, որտեղ հավաստագրված պրոբիոտիկ պատրաստուկները մատչելի չեն Առողջության Ազգային Ծառայությունում։

Ամփոփելով ասենք, որ ընտրված պրոբիոտիկ միկրոօրգանիզմները կարող են նվազեցնել ՍԳ-ի տևողությունը և ախտանիշների ի հայտ գալու արագությունը։ Ապացուցված արդյունավետությամբ և համապատասխան չափաբաժնով պրոբիոտիկների օգտագործումը, որպես դեհիդրացիոն բուժման հավելում, խորհուրդ է տրվում որոշ գիտական կազմակերպությունների կողմից։

Գրականություն[խմբագրել]

  1. Bartlett JG. Antibiotic-associated diarrhea. N Engl J Med 2002;346։334–9.
  2. Betsi GI, Papadavid E, Falagas ME. Probiotics for the treatment or prevention of atopic dermatitis։ A review of the evidence from randomized controlled trials. Am J Clin Dermatol 2008;9։93–103.
  3. Hojsak I, Abdović S, Szajewska H, Milosević M, Krznarić Z, Kolacek S. Lactobacillus GG in the prevention of nosocomial gastrointestinal and respiratory tract infections. Pediatrics 2010;125։e1171–7.
  4. Huang JS, Bousvaros A, Lee JW, et al. Efficacy of probiotic use in acute diarrhea in children։ A meta-analysis. Dig Dis Sci 2002;47։2625–34.
  5. Johnston BC, Supina AL, Ospina M, Vohra S. Probiotics for the prevention of pediatric antibiotic-associated diarrhea. Cochrane Database Syst Rev 2007 Apr 18;(2)։CD004827.
  6. Kalliomaki M, Salminen S, Arvilommi H, Kero P, Koskinen P, Isolauri E. Probiotics in primary prevention of atopic disease։ A randomized placebo-controlled trial. Lancet 2001;357։1076–9.
  7. Kopp MV, Hennemuth I, Heinzmann A, Urbanek R. Randomized, double-blind, placebo-controlled trial of probiotics for primary prevention։ No clinical effects of Lactobacillus GG supplementation. Pediatrics 2008;121։e850–6.
  8. Lee J, Seto D, Bielory L. Meta-analysis of clinical trials of probiotics for prevention and treatment of pediatric atopic dermatitis. J Allergy Clin Immunol 2008;121։116–21.
  9. Mastretta E, Longo P, Laccisaglia A, Balbo L, Russo R. Lactobacillus GG and breast feeding in the prevention of rotavirus nosocomial infection. J Pediatr Gastr Nutr 2002;35։527–31.
  10. Szajewska H, Mrukowicz J. Probiotics in the treatment and prevention of acute infectious diarrhea in infants and children։ A systematic review of published randomized, double-blind, placebo controlled trials. J Pediatr Gastroenterol Nutr 2001;33։S17–25.
  11. Szajewska H, Ruszczynski M, Radzikowski A. Probiotics in the prevention of antibiotic-associated diarrhea in children։ A meta-analysis of randomized controlled trials. J Pediatr 2006;149։367–72.