Սուրյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գ. Սուրյան
Մահացել է1920, հոկտեմբերի 30
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրԿար­սի ձո­րի 3-րդ հայ­կա­կան որ­բա­նո­ցի բժիշկ

Գ. Սուրյան (- հոկտեմբերի 30, 1920(1920-10-30)), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական կրթություն է ունեցել և բժիշկ աշխատել։ 1912-1915 թվականներին բնակվել է Կոստանդնուպոլսում և բժիշկ աշխատել։

1914 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել։

Կարսի ռազմաճակատում փախել է բանակից, անցել ռուսական կողմը և գնացել Կարս։ 1919 թվականին Կարսի ձորի 3-րդ հայկական որբանոցի բժիշկ է աշխատել։

1920 թվականի հոկտեմբերի 30-ին թուրք ասքյարները մտել են ձոր ու կրակ բացել որբանոցի վրա։ Այդ ժամանակ բժիշկը երեխաներին հանգստացնելու նպատակով մտել է սենյակ։ Թուրքի գնդակը ջարդելով լուսամուտի ապակին, խրվել է բժշկի սիրտը։ Այնուհետև թուրքերը մտել են որբանոց և երեխաների ու մեծերի վրա կրակ բացել։ Այստեղ քեմալականներն անմարդկային ու սարսափելի շատ արարքներ են կատարել։ Որբանոցի մյուս բժշկին՝ օսմանյան բանակից նույնպես փախած Ղարաքեշիշյանին թուրքերը որբանոցից տարել են իրենց հետ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940 թվականներ), Իսթանպուլ, 1940։
  • Ալեքսանդրյան Արտաշես, Կարս. 1920-1921 թվականներ, Երևան, 1986։
  • Ալեքսանդրյան Արտաշես, Մղձավանջ, Երևան, 2001։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։