Սուրճի թանգարան (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրճի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
ՎայրVoskresenskaya Embankment?
Հիմնադրվել է2008
Կայքmcof.ru
Քարտեզ
Քարտեզ

Սուրճի թանգարան (ռուս.՝ Музей кофе), թանգարան Սանկտ Պետերբուրգում` նվիրված սուրճ ըմպելիքին ու նրա պատմությանը։ Թանգարանը բացվել է 2008 թվականի նոյեմբերին։ Այն Ռուսաստանում բացված առաջին նմանատիպ թանգարանն է[1]։

Սուրճի հատիկի վերարտադրություն

Թանգարանի մեջ ընդգրկված են ցուցասրահը, համտեսման սրահը և այլն։ Թանգարանում անցկացվող էքսկուրսիայի ընթացքում ներկայացվում է սուրճի պատմությունը, նրա տեսակները, սուրճի պատրաստման գործընթացը, սուրճ խմելու` տարբեր ժամանակների ու տարբեր ժողովուրդների մոտ առկա ավանդույթները, տնային պայմաններում սուրճ պատրաստելու տարածված բաղադրատոմսերն ու դրանց պատրաստման եղանակները։

Թանգարանում անցկացվում են նաև սուրճի պատրաստման վարպետության դասեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Պետերբուրգում կազմակերպվել է սուրճի` Ռուսաստանում առաջին թանգարանը` ցուցադրման ու համտեսման համար նախատեսված սրահներով». АМИ-ТАСС. 16.4.2009. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 1–ին-ին.(չաշխատող հղում):

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]