Սուրեն Մխիթարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Մխիթարյան
Ծնվել էմայիսի 4, 1939(1939-05-04) (84 տարեկան)
Կարճաղբյուր, Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան

Սուրեն Մանուկի Մխիթարյան (մայիսի 4, 1939(1939-05-04), Կարճաղբյուր, Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), մեխանիկոս։ Ֆիզիկական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր (1992), թղթակից անդամ՝ 2010։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1967 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում, 1967-1971 թվականներին` կրտսեր գիտաշխատող, 1971-1976 թվականներին` ավագ գիտաշխատող, 1988-1992 թվականներին` «Առաձգական և առաձգամածուցիկ մարմինների մեխանիկա» բաժնի վարիչ, ԵրՃՇՊՀ-ում՝ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ։ 1996 թվականից միաժամանակ դասավանդում է ԵՊՀ-ում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են ձևափոխվող զանգվածեղ մարմինների և դրոշմների, ճաքերի, բարակապատ վերդրակների ու ներդրակների տիպի լարումների կենտրոնացուցիչների միջև փոխազդեցության հետ կապված հպումային և խառը եզրային խնդիրներին[1][2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Контакные задачи для тел с тонкими покрытиями и прослойками, М., 1983 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. ՀՀ ԳԱԱ, Թղթակից անդամներ, Սուրեն Մխիթարյան