Սուրեն Թովմասյան (դուդուկահար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Թովմասյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Թովմասյան
Նաև հայտնի է որպեսՉորնի Սուրիկ
Ծնվել է1924
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել է1999
Սախալին, Սախալինի մարզ, Ռուսաստան
Մասնագիտություներաժիշտ
ԱշխատավայրՀայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Սուրեն Վարդանի Թովմասյան (1924, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1999, Սախալին, Սախալինի մարզ, Ռուսաստան), հայ երաժիշտ դուդուկահար, ՀՀ վաստակավոր արտիստ։ Մյուս կատարող Սուրեններից տարբերելու համար հաճախ անվանել են «Չորնի Սուրիկ»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Թովմասյանը ծնվել է 1924 թվականին Երևանում։ Որմնադիր հայրը սիում էր երաժշտություն և սրինգ էր նվագում։ Հորից սովորել է նվագել և արդեն 12 տարեկան հասակում նվագում էր վարպետ դուդուկահարների կողքին Հայաստանի ժողոգործիքների անսամբլիում (ղեկավար՝ Արամ Մերանգուլյան)։ Միաժամանակ սովորում էր և կատարաելագործվում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, մի քանի անգամ վիրավորվել է։ Պատերազմի ավարտից հետո աշխատանքի է անցել Հայաստանի ժողովրդական երգի և պարի անսամբլում (ղեկավար՝ Թաթուլ Ալթունյան

Երևանի «Արևելյան երաժիշտների բյուրոյում» Սուրեն Թովմասյանը աշխատել է 25 տարի, որտեղ կրթել և դաստիարակել է շատ երիտասարդ կատարողների։

1974 թվականին մասնակցել է Սախալինում հայ երաժշտության օրերին։ 1979 թվականին «Մեր դուդուկի հորովելը. համերգի ժամանակ Սուրեն Թովմասյանը աչքի է ընկել առանձնահատուկ կատարումներով։ Ռադիոյի և հեռուստատեսության ֆոնդում ունի բազմաթիվ ձայնագրություններ։ Արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անահիտ Կիրակոսյան, Հայ ժողովրդական նվագարանային կատարողական արվեստ, Երևան 2011